Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Ինչ գաղտնիք են թաքցնում խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերը. իրարանցում Հանրապետության հրապարակում

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը ամեն հինգշաբթի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով որդիների մահվան հանգամանքների բացահայտում: Այսօր, սակայն, խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի և «Պաշտպան» ՀԿ նախագահ Անահիտ Գրիգորյանի միջև կառավարության մոտ բախում տեղի ունեցավ: Նրանց իրարից բաժանեցին ոստիկանները: Երկու կողմերն էլ փոխադարձ վիրավորանքներով ճանապարհեցին միմյանց:

«Պաշտպան» ՀԿ նախագահ Անահիտ Գրիգորյանին առաջին անգամ տեսանք կառավարչության մոտ, նա եկել էր իր զայրույթն արտահայտելու մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի նկատմամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անահիտ Գրիգորյանը նշեց, որ սևազգեստ զինվորների մայրերի պայքարը շատ ճիշտ է, և որ ինքը խոնարհվում է սևազգեստ մայրերի առջև: «Ես որևէ մեկի հանդեպ խնդիր չունեմ, խնդիր ունեմ միայն Նանայի հետ։ Տիկին Մարգարիտան Նանայի համար արել է ամեն ինչ, այն, ինչ արել է տիկին Մարգարիտան, ոչ մեկը չի արել: Թող մեկը Մարգարիտայի կեսի կեսի չափն անի: Էն վախտ, որ Մարգոն պառկում էր Բաղրամյան փողոցի վրեն, ասում էր՝ եկեք պայքարեք, տղաների դիակը հատիկ-հատիկ չտան, եկեք պայքարենք, որ զորքեր չլինեն, ուր էին, թող ասեին՝ գնանք նստենք Մարգոյի կողքը, գնանք նստենք Մարգոյի կողքը, հիմա տղեդ զոհվել է, Մարգոյին վարկաբեկո՞ւմ ես»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն վիրավորել է այն, որ օրերս ակցիայի ժամանակ Նանա Մուրադյանն ասել է՝ Մարգոն նախարարի փամփերսն է:

«Իսկ ինքը ո՞ւմ փամփերսն է: Քանի նախարարի փամփերս է ինքը, միլիոն նախարարից է փող վերցրել, Մարգոյին է խնդրել, Մարգոն տարել է: Իր տղան մահացել էր, Մարգոն զանգեց Արմավիրի քաղաքապետարան, մարզպետարան , գյուղապետը, մարզպետը եկան, արին ամեն ինչ… Իր տղան մահացել էր, ինքը տուն չուներ, տան տեր էլ է դարձել, իրա տղու դիակի վրեն տան տեր էլ է դարձել: Ոչ մեկին բան չունեմ ասելու, միայն տականք Նանային: Չի կարելի սևազգեստ մորը նման բաներ ասել, կճղեմ Նանային մեջտեղից, տունը պաժառ կտամ, ինձ Անո են ասել, ինքը իր տղու շիրիմով ամեն ինչ է անում, Մարգոյի վրա, նախարարի վրա վրա ցեխ շպրտելով՝ մեր թշնամուն են ծիծաղեցնում»:

Նա հավելեց, որ տիկին Նանան փաստաբանի փող է խնդրել նախարարից, նախարարը տվել է:

«Օրական տասը զինվորի Մարգոն փրկում ա, տասը ընտանիքի: Անձին վիրավորեց, Նանային չգիտեմ ինչ եմ անելու, դու Մարգոյի շնորհիվ ես տուն ստացել»,- ասաց նա:

Խաղաղ պայմաններում մահացած զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 2010-ին, երբ երեխուն բերել են, տվել իր ձեռքը, դիակը դեռ սեղանին, երեկոյան Մարգարիտա Խաչատրյանը եկել է իրենց տուն, ձեռքը դրել երեխայի վրա, երդվել, որ մեղավորները շատ շուտով պետք է պատժվեն, որ սա վերջին զոհն է լինելու , որից հետո տիկին Նանան գնացել է նրա մոտ, դիմումներ են գրել նախարարին, բոլոր ղեկավար անձանց, ապա նախարարը ընդունել է զինվորի մորը:

«Ես շնորհակալություն հայտնեցի նրան, փաթաթվեցի, համբուրեցի ասացի՝ շնորհակալ եմ, որ օգնում եք մեղավորներին պատժել: Սակայն դրանից հետո ես տեսա, որ այդ ամենը տանում է փակուղի, որ գործը չեն ուզում բացահայտել: Նորից գնացի պաշտպանության նախարարի մոտ: Տեսնելով իմ վիճակը՝ նա ասաց. «Տիկին Նանա, դուք վատ եք զգում ձեզ, փաստաբան վարձենք, թող զբաղվի գործով»,- ասաց Նանա Մուրադյանը՝ հավելելով , որ նախարարը խոստացել է անձամբ հետևել գործին, հետո նախարարը խնդրել է, որ փաստաբան վարձեն: Նախարարն ասել է, որ ինքն է ֆինանսավորում. «Ասացի ՝ ինձ պետք չէ ֆինանսվորել, որ հետո ասեք՝ ֆինանսավորել ենք փաստաբան վարձելը, ասաց՝ էդպես բան չկա, ասաց՝ օրենքով պետք է էդպես լինի։ Մեկ միլիոն հատկացրեց փաստաբան վարձելու համար, որը խաբեց, 800.000 հազար դրամ էի տվել, երկու տարվա մեջ ոչինչ չարեց։ Ես ասացի՝ գումարիս կեսը հետ տուր, ես նորից փաստաբան վարձեմ, քանի որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, ինքը ինձ 200 հազար վերադարձրեց իր աշխատանքի համար»:

Զոհվածի մայրը պատմեց, որ երբ շաբաթ օրը անատոմիկ են բերել Գրիշա Խաչատրյանին, ինքը նրա ծնողներին ասել է. «Չհավատաք ոչ մեկին, երեխայի դին հողը չդնեք, մինչև քրեական գործ չհարուցեն մեղավորի վրա, քանի որ, այ, Մարոզ Մարգոն կգա հիմա ձեր տուն, որը աշխատում է պաշտպանության նախարարի համար, ձեռքը կդնի ձեր երեխայի վրա և կերդվի իր սև շորերով, որ մեղավորները կպատժվեն, և սա վերջին զոհն է լինելու: Ես ջղայնացած եմ նրանից, որ այդ խոսքերից հետո Մարգարիտա Խաչատրյանը նորից գնաց զինվորի տուն, նույն խոսքերն ասաց, նույն խոստումները տվեց: Ես ասել եմ՝ ինքը պաշտպանության նախարարի փամփերսն է, իր լարերին է կպել»,- ասաց նա:

Այս ամենից հետո, տիկին Նանայի խոսքերով, Մարգարիտա Խաչատրյանը մարդ է ուղարկել իրենց տուն, որը փոխանցել է տիկին Մարգարիտայի խոսքերը. «Ասացեք Նանային, ես ի՞նչ վատ բան եմ արել իր համար, ես գնացել եմ, իր երեխան սեղանին դրված, ոստիկանապետին խնդրել եմ, ծրարով գումար է ուղարկել Նանայի ընտանիքին»:

Նանա Մուրադյանը հաստատեց, որ իրենք ունեցել են բնակարանի խնդիր, ինքը դիմել է պաշտպանության նախարարին, որ անօթևան է։ «Սպանել են իմ մինուճար որդուն, ես ասել եմ, որ օգնեն ինձ, քանի որ դա ինձ հասնում է օրինական: Իրենք ինձ շատ քիչ օգնեցին, ոչ բնակարանի գումար, այս օրով երեսովս են տալիս: 5 միլիոն 437 հազար դրամ հատկացրել են ինձ բնակարան գնելու համար, գուցե պաշտպանության նախարա՞րն է ուղարկել իրենց, որ այս ամենը ասեն։ Ինչո՞ւ, իրենք դա տվել են, որ ես լռեմ, իմ բերանը փակե՞մ»,- ասաց Նանա Մուրադյանը՝ հավելելով, որ իր երեխայի արյունը չի ծախվում, մինչև սպանողը չպատժվի, չի հանգստանա, իսկ այդ գումարը հատկացրել են, քանի որ հասնում է իրեն. «Կարո՞ղ ա՝ իրենց գրպանից են տվել, պետական բյուջեից են տվել, իմ ամուսնու քրտինքը, 25 տարի աշխատել է, տոկոս մուծել պետբյուջե»։

Կառավարության հետնամուտքում նախարարի հետ հանդիպմանը, սակայն, տիկին Նանայի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում