Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Պետգնումների աջակցման կենտրոնը խախտման որևէ գործով չի դիմել իրավապահներին

Չնայած «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրության արդյունքներով՝ պետական մարմինների կողմից կատարվող գնումների 67 տոկոսը կատարվում է մեկ անձից, և գնումների 15 տոկոսը կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, ֆինանսների նախարարության պետական գնումների աջակցման կենտրոնը որևէ գործով չի դրմել իրավապահներին: Այսօր «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրության արդյունքների հրապարակման միջոցառման ժամանակ «Առաջին լրատվական»-ի հարցին, թե իրենք ի՞նչ են արել մինչ այժմ, որևէ գործընթաց բացահայտե՞լ են և իրավապահներին ինչ-որ բան ուղարկե՞լ են, կենտրոնի պետ Հարություն Թունյանն ասաց. «Իրավապահներին որևէ նյութ չի տրամադրվել՝ դրանց բացակայությամբ պայմանավորված»: Թունյանի խոսքերով՝ ահազանգերի հիման վրա վեց բողոք է ներկայացվել գնումների բողոքարկման խորհրդին:

Գնումների առթիվ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության հետ կապված՝ գնումների գործակալությունում որևէ գործընթաց չեն նախաձեռնել. Դեռ ուսումնասիրում են:

Քանի որ հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով՝ պետգնումների 15 տոկոսը ռիսկային են, գնումների աջակցման կենտրոնի պետից հետաքրքրվեցինք, թե իրենք ի՞նչ են անում դրանք բացահայտելու ուղղությամբ: «Մենք վերլուծում ենք կատարվող գնումների ընթացակարգերը, կվերլուծենք նաև ներկայացված մոնիտորինգի արդյունքները: Դրանով պայմանավորված՝ կձեռնարկվեն համապատասխան ընթացակարգեր»,- ասաց Թունյանը:

Մեր հարցին, թե քանի որ պետական մարմինների կողմից կատարվող գնումների 67 տոկոսը կատարվում է մեկ անձից, նշանակո՞ւմ է գնումների աջակցման կենտրոնն այնքան էլ լավ չի աշխատում, Հարություն Թունյանն ասաց. «Մեկ անձով պայմանավորված գնումները կատարում են պատվիրատուները, և գնումների աջակցման կենտրոնը որևէ ուղղակի առնչություն չունի այդ գնումների հետ: Դրանք այլ գնման ընթացակարգեր են»: Նա նաև հայտարարեց, որ իրենց կենտրոնը վերահսկողություն չի իրականացնում:

Կառավարության երեկվա որոշմամբ, ֆինանսների նախարարին արտոնություն է տրվում անձամբ վերահսկել ԾԻԳ-երի գնումների գործընթացը: Մեր հարցին, թե դա ի՞նչ ազդեցություն կունենա գնումների գործընթացի վրա և արդյոք հակակշիռները չեն խախտվում, գնումների աջակցման կենտրոնի պետը նման պատասխան տվեց. «Ոչ, այդ փոփոխությունը վերաբերում է պատվիրատու ղեկավարին, որպես գնումների իրականացնող մարմնի, և դա լուծում է կառուցվածքային փոփոխությունների հետ կապված խնդիրները»:

Դիտեք մեր զրույցը պետական գնումների աջակցման կենտրոնի պետ Հարություն Թունյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում