Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

«Պուտինը մուլտիմիլիարդատեր է և անհանգստացած է իր ճակատագրով»

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

 – Աղասի, Միկոյանի արձանի շուրջ քննարկումները դեռ չավարտած՝ օրերս Գյումրիում տեղի ունեցավ Կալաշնիկովի արձանի հիմնարկեքի արարողությունը, մյուս կողմից էլ՝ Բաբաջանյանի արձանի շուրջ են կրքեր թեժանում: Ինչի՞ հետևանք է արձանների այս տենդը:

 – Կարող են հերթով իրենց բոլոր զենքերի արձանները տեղադրել, կամ էլ առաջարկում եմ՝ «Հաղթանակ» զբոսայգում ծառուղիներ ստեղծեն՝ մեկում դնելով սովետական գեներալների, հերոս զինվորների արձանները, մյուսում՝ սովետական զենքերի արձանները, մյուսում՝ հեղափոխական Չապաևից մինչև կարմիր գվարդիականների արձանները: Եվ ով ուզում է՝ կարող է գնալ իր հերոսներին այնտեղ գտնել:

Սա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Ակնհայտ է՝ որտեղից է այս ամենը գալիս: Միկոյանը շատ սուր կերպար էր, փորձեցին սովետական մեկ ուրիշ կերպար գտնել, որը լինելով հայ՝ կարող է ժողովրդի մեջ կապ առաջացնել սովետական շրջանի հերոսականության հետ, քանի որ հերոսներ են փնտրվում, հերոսներ չունեցող հասարակությանը ուզում են հերոսներ մատուցել և այդ հերոսներին փորձում են տանել դեպի Սովետական Միություն, քանի որ Պուտինի մտքով անցել է իր երկրի ապագան վերադարձնել դեպի Սովետական Միություն՝ առանց սովետական սոցիալիստական արժեքների:

Սովետական Միությունը գոնե ուներ սոցիալիզմի ձգտում, գաղափարախոսություն, որը մարդկանց մոտ առաջացնում էր համընդհանուր հավասարության, բարեկեցության ակնկալիքներ: Իսկ հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանը նման երկիր չի դառնա, քանի որ Պուտինը մուլտիմիլիարդատեր է, և ակնհայտ է, որ անհանգստացած է իր անձնական ճակատագրով, որպեսզի չարժանանա իր նման բռնակալների ճակատագրին, ինչպես արաբական երկրներում եղավ: Հիմա փորձում է կոնսոլիդացնել իր նման բռնակալներին և բռնակալական համակարգերի ղեկավարներին՝ ասելով, որ ձեր գլխին էլ նման վտանգներ կարող են կախվել: Եվ որպեսզի այդ ամենը համեմեն համարժեք սիմվոլիկայով, Հայաստանում փորձում են անիմաստ արձաններ կանգնեցնել տարբեր տեղերում:

Մեր ինչի՞ն է պետք վերհիշել սովետական շրջանի դեպքերը: Բաբաջանյանը եղել է Սովետական Միության գեներալ, պատերազմում հաղթել է և որպես սովետական  բանակի գեներալ՝ 1956 թվականին Հունգարիայում ժողովրդի ազատության ապստամբությունն է ճնշել, մարդիկ սպանել: Հիմա և՛ լավ բան է արել ֆաշիզմի դեմ պայքարի իմաստով, և՛ վատ բան է արել, քանի որ ճնշել է հունգար ժողովրդի պայքարը:

 – Սա անցումային հասարակության խնդիրներո՞վ է պայմանավորված:

 – Ըստ էության,  մեր հասարակությունը, լինելով անցումային հասարակություն, դեռևս արժեքների փնտրտուքի մեջ է, և որոշ մասը, հասկանում եմ, դեռևս ապրում է անցյալ ժամանակում, հատկապես միջին և ավագ սերնդի մարդիկ: Ես, որպես մշակութային մարդաբան, հաճախ եմ առնչվում մարդկանց հետ, և գիտեմ մարդկանց տարբեր խմբերի կարծիքները: Պատահական չեմ համարում, որ այս արձանները ուզում են դնել: Նրանք շատ լավ գիտեն՝ մեր հասարակությունում կան շերտեր, ովքեր այդ հիշողություններով են ապրում:

Մենք անցումային հասարակություն ենք, անցնում ենք սովետական սոցիալիզմից և սովետական մոդեռնիզմից դեպի կապիտալիզմ և լիբերալ-դեմոկրատական հասարակություն ենք ուզում կառուցել: Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր ձախ հայացքներ ունեն, որոնք դեմ են լիբերալ-դեմոկրատիային և սոցիալիստական կարգի կողմնակից են: Սա ավելի շատ մոդեռն դիսկուրս է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագան՝ ազատական, լիբերալ, թե սոցիալիստական: Սա թույլ է զարգացած, շատ քիչ մարդկանց շրջանակ է այս տիպի զրույցներ տանում: Հիմնական զրույցները մեծ տարիքի մարդկանց մոտ ախ ու վախով իրենց քիչ թե շատ բարեկեցիկ շրջանի կարոտն են քաշում: Ի դեպ, Խորհրդային Միությունում միայն 70-ական թվականներից են քիչ թե շատ նորմալ ապրել, մինչ այդ մարդիկ շատ չքավոր են եղել, ասենք` երեխայի համար հաց ճարելը խնդիր է եղել: Մայրս պատմում է, որ երբ ես ծնված եմ եղել, բուլկին ազատ չէին վաճառում, գնում էր կինո Մոսկվայի մոտ կաֆետերիա կար, այնտեղից կակաո էր գնում, որի հետ տալիս էին նաև մեկ հատ բուլկի: Ուզում եմ ասել, որ ԽՍՀՄ-ը նոստալգիայով հիշող մարդիկ հիշում են միայն այդ երկրի վերջին շրջանը: Այդ համակարգը մարդկանց հույս էր տալիս, որ վերջում լինելու է համընդհանուր հավասարություն, համընդհանուր բարեկեցություն: Կար ինչ-որ բարոյականության հույս, իսկ այն համակարգը, որ ստեղծվել է հետխորհրդային երկրներում, հասարակություններին ոչ մի նման հույս չի տալիս:

Նույն պուտինյան Ռուսաստանը խայտառակ կրիմինալ օլիգարխիայով մի երկիր է, որտեղ ծայրամասերում ժողովուրդը գրեթե սովի է մատնված: Նրանց հեռավոր ճանապարհները խայտառակ վիճակում են: Այդ պայմաններում ապրող Ռուսաստանն ինչով պիտի սնուցի իր ժողովրդին, իհարկե` միֆերով: Նույնը տեղի է ունենում Հայաստանում. խայտառակ ծայրահեղ բևեռացում, գնալով մարդկանց կյանքը վատանում է, սոցիալական վիճակը ծանրանում է, հիմա որ Մաքսային միություն մտնենք, գները նորից բարձրանալու են, ինչ-որ բաներով պիտի սնուցեն մարդկանց: Դրա համար փորձում են Ռուսաստանի գաղութ դառնալն արդարացնել Խորհրդային Միության մասին սիմվոլիկայով: Համազասպ Բաբաջանյանը, լինելով ծագումով հայ, այդ սիմվոլներից մեկն է: Ռուսաստանում լավ գիտեն, որ հայերն իրենց լավ են զգում, երբ աշխարհի ինչ-որ ծայրում իրենց հայրենակիցներից մեկն ինչ-որ բանի է հասնում: Սա դեռ մի կերպ կարելի է հասկանալ, իսկ Կալաշնիկովի արձանն ընդհանրապես սարկազմի ոլորտից է: Որպես ինչ եք մահաբեր զենք ստեղծող մարդու արձանը փորձում փաթաթել մարդկանց վզին: Զենքը երբեք խաղաղությանը չի ծառայել, զենքը միշտ արյուն է ծնում: Հիմա ինչի է պետք այդ մարդու արձանը դնել մեզ մոտ, ով նույնիսկ հայ էլ չի եղել: Թող տանեն Մոսկվայում դնեն, Կալաշնիկովի ծննդավայրում դնեն կամ մեկ այլ տեղ:

 – Այնուամենայնիվ, Պուտինի ինչի՞ն է պետք Հայաստանում նման արձանների տեղադրումը:

 – Չեմ ուզում ենթադրություններ անել, ես ինչ ասացի` իմ կարծիքն էր: Միկոյանի թոռները Հայաստանում չեն ապրում, Արա Աբրահամյանը Հայաստանում չի ապրում, և Միկոյանի մասին մի հատ ձոն է գրում, նա ապրում է Ռուսաստանում, և պարզ է, որ իր միլիոններն աշխատում է Ռուսաստանում և կախվածություն ունի ռուսական ներկայիս վարչակարգից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում