Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ադրբեջանը պատրաստ է Փարիզում բանակցել Ուորլիքի կետերի շուրջ. ադրբեջանցի փորձագետ

Ադրբեջանական կողմը պատրաստ է Փարիզում բանակցություններ սկսել Ուորլիքի կետերի շուրջ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը նախագահների մակարդակով հանդիպելու Փարիզում: Բայց, ամենայն հավանականությամբ, հանդիպմանը խանգարող հանգամանքներ կան, և նրա խոսքով՝ այդ հանգամանքները Հայաստանում են, քանի որ Ադրբեջանը պատրաստ է հանդիպել:

«Ադրբեջանն ընդունել է նորացված Մադրիդյան սկզբունքները 2010թ. , այն փաստաթուղթը, որը տարածվեց Սպիտակ տան մամլո ծառայության միջոցով: Ադրբեջանի պաշտոնական տեսակետն այն է, որ այդ սկզբունքների հիմքի վրա կարելի է սկսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները, իսկ Հայաստանն այդ փաստաթղթի առանձին ֆրագմենտների վերաբերյալ է դիտարկումներ անում ժամանակ առ ժամանակ»,- նշեց ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ ցանկալի է հանդիպման կայացումը:

Սակայն, ըստ նրա, ինչպես և պնդել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, անհրաժեշտ է հստակություն: Ահմեդօղլուի խոսքով՝ հստակություն ասելով ադրբեջանական կողմը նկատի ունի, թե ինչ կոնկրետ սկզբունքի շուրջ են սկսվելու բանակցությունները, այսինքն՝ որոշակիություն:

«Օրինակ՝ Հայաստանը պատրաստ է վերադարձնել ԼՂ-ի շուրջ մի քանի շրջանները, ումից է դա կախված: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի հրաժարվել այդ շրջաններից և ոչ մի կերպ չի հանգում այդ որոշմանը: Սա նորացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետն է: Եթե մենք այս պահին այլ փաստաթուղթ չունենք, ապա Հայաստանը պետք է որոշում կայացնի»,- ասաց նա ՝շարունակելով, որ հստակություն ասելով նկատի ունի Ուորլիքի ներկայացրած կետերը, և այն, թե որ քայլն է լինելու առաջինը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում կրակահերթերի ալիքի բռնկմանը՝ նա ասաց, որ հակամարտությունը լուծում է պահանջում: «Խաղաղ ճանապարհով բանակցությունները չեն հաջողվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ իրենց ինքնավստահությունն են կորցրել: Դիվանագիտությունը, քաղաքականությունը, խաղաղ երկխոսությունը չեն ընթանում և արդյունք չեն տալիս, իսկ հակամարտությունը լուծում է պահանջում: Իսկ ի՞նչ ճանապարհով: Եթե չի աշխատում դիվանագիտությունը, պետք է աշխատի զենքը»,- նշեց ադրբեջանցի փորձագետը՝ շարունակելով, որ եթե խաղաղ բանակցություններն օգուտ չեն տալիս, ապա պետք է լինեն ռազմական գործողություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում