Tuesday, 23 04 2024
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ

Հեղափոխություն հետխորհրդային տարածքում

Բրյուսելում այսօր ստորագրվել է Եվրամիության հետ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրերը: Շատերի համար այս արտահայտությունը գրեթե ոչինչ չի ասում կամ ասում է ընդամենը այն, ինչ հայաստանյան հասարակությանը մի քանի ամիս շարունակ փորձում էր ներշնչել եվրասիական քարոզչությունը՝ որ սա ընդամենը պարզունակ ընտրություն է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որում երկու կողմն էլ ցանկանում են տվյալ սուբյեկտին տիրել իշխելու համար:

Իրականում Եվրամիության հետ ասոցիացիան կարևորագույն մի փաստաթուղթ-հնարավորություն է, որը տվյալ երկրին ընձեռում է զարգանալու, բարեփոխվելու, մոդեռնիզացվելու լայն հնարավորություններ: Հնարավորությունների օգտագործումն արդեն կախված է տվյալ երկրից: Այսինքն՝ ասոցացումը ինքնին հաջողություններ ու դրախտ չի խոստանում, նաև չի խոստանում, որ եվրոպացիներն են գալու և տվյալ երկրում դրախտ են կառուցելու: Նրանք պարզապես աջակցելու են շինարարներին, շինարարությանը: Աջակցելու են մտքով, մեխանիզմներով, գաղափարներով, ֆինանսապես, աջակցելու են քաղաքականապես, բարոյապես: Աջակցելու են նրանց, ովքեր պատրաստակամ և հաստատակամ են՝ զարգանալու, բարեփոխվելու, մոդեռնացվելու հարցում, ովքեր կամք են դրսևորելու ասոցացման թուղթը իրականություն դարձնելու հարցում: Բայց ամենակարևորը՝ հենց այդ պայմանագիրն է, փոխադարձ պայմանավորվածությունների և պարտավորությունների բավական բովանդակային և համապարփակ պայմանագիրը, որը, ըստ էության, անշրջելի է դարձնում շատ կարևոր և արժեքավոր բաներ՝ անորոշ, անհոդաբաշխ, վտանգավոր եվրասիամիությունների անշրջելիության փոխարեն:

Ահա այս տեսանկյունից երեք երկրների ստորագրությունը Եվրամիության հետ, ըստ էության, հավասարազոր է հետխորհրդային տարածքի մի հատվածում գրեթե հեղափոխական փոփոխությունների:

Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը բացում են պատմական նոր շրջափուլ, ի հայտ են բերում տնտեսական, քաղաքական, հոգեբանական, իրավական նոր իրողություններ, նոր իրավիճակ, ձևավորում են նոր հարաբերությունների, զարգացման նոր վեկտորների մեկնակետ:

Թե ինչպիսին է լինելու այդ շրջափուլը՝ դժվար կլինի ասել: Մի բանում երևի կասկած չկա, ցավոք սրտի, որ ամեն ինչ հարթ և սահուն չի ընթանա ոչ միայն այդ երկրների, այլ նաև Արևելյան գործընկերության նրանց հարևաններից շատերի համար: Սակայն առանց Ասոցացման համաձայնագրի ընթացքը բոլորովին էլ ավելի հեշտ, հարթ և սահուն չէր լինելու: Փոխարենը Ասոցացման համաձայնագրով այդ ընթացքը ավելի պաշտպանված է իրավա-բարոյական և տնտեսա-քաղաքական տեսանկյունից:

Այս իմաստով հետխորհրդային տարածքում մենք կարող ենք իսկապես արձանագրել առնվազն մի շատ նկատելի և շոշափելի հատվածում կայսրության առաջին փլուզումից հետո անցումային շրջանի ավարտ և նոր շրջափուլի սկիզբ: Դա սկիզբ է անգամ նրանց համար, որոնք դեռևս կայսրության առաջին փլուզման ու երկրորդ միավորման արանքում են խարխափում, զորօրինակ՝ Հայաստանի:

Ի վերջո՝ ամեն մի նոր հնարավորություն, նոր իրավիճակ, որն անգամ քո կամքով ու ջանքով չի առաջացել, քաղաքականության մեջ կարող է դառնալ քո հաջողության հիմքը կամ ելակետը, եթե կա այդ հնարավորությունն առավելագույնս օգտագործելու կամք, իմաստնություն, համարձակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում