Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Ի՞նչ կարողություն ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ամենաերիտասարդ, բայցև ամենահարուստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է: Նա թեև ողջ կյանքում աշխատել է պետական գերատեսչություններում, ստացել է Հայաստանի պետական հիմնարկներում վճարվող ցածր աշխատավարձ, բայց փոխարենն իր հաշվին ունի բավականին կլորիկ գումար, տիրապետում է բազմաթիվ թանկարժեք անշարժ և շարժական գույքի:

Մինչև Երևանի քաղաքապետ դառնալը՝ նա 8 տարի աշխատել է պետական հիմնարկներում: 2001-2003 թվականներին աշխատել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ: 2003թ. նշանակվել է բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005-ին արդեն ընտրվել է Ավան համայնքի ղեկավար, իսկ 2008թ. վերընտրվել է այդ պաշտոնում: 2009թ. մայիսին ընտրվել է Երևանի ավագանու անդամ և նշանակվել է փոխքաղաքապետ, իսկ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աղմկոտ պաշտոնանկությունից հետո Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է արդեն որպես քաղաքապետ: Սակայն այս պաշտոններում ստացած չնչին աշխատավարձին հակառակ՝ նա կարողացել է կուտակել մեծ կարողություն:

2005թ. Ավանի թաղապետի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Տ. Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների եկամուտը կազմել է ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 հազար դրամ: 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարագրում արդեն նրա եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ և 50 հազար դոլար։ Բացի այդ, նույն փաստաթղթի համաձայն՝ նա 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից և նվիրատվություններ է ստացել դրամական ձևերով։ Իսկ թաղապետ աշխատելու տարիներին նրա ունեցվածքը միլիոններով է աճել։

2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Տ. Մարգարյանը բազմաթիվ անշարժ ու շարժական գույք է նշել: Օրինակ՝ Ավան համայնքի Սայաթ-Նովա փողոցում 137,9 քմ տարածքով բնակարան, Թումանյան փողոց 63, 64, 65, 28/70բ հասցեներում մոտ 190 քմ տարածք, Ավանի Բաբաջանյան փողոցում՝ 1578,3 քմ շինություն, 761 քմ տարածքով «Ավան» առևտրի կենտրոնը, Ավան Աճառյան փողոցում 3729 քմ տարածքով շինություն և ևս 258 քմ տարածքով ամառանոց՝ Ջերմուկում: Ինչպես նաև 3 ավտոտնակ և 6365 քմ հողատարածք՝ Դիլիջանում: Տ. Մարգարյանն այդ հայտարարագրում նշել է նաև 3 ավտոմեքենա՝ 2007թ. արտադրության «Մերսեդես» Տ 450, 2006թ. արտադրության «Ռենջ Ռովեր սուպեր չարչ» և 2002թ. արտադրության «Մերսեդես Բենց G 500»: Նույն հայտարարագրի ֆինանսական միջոցների բաժնում նշել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար և նույնքան էլ եվրո: Եվս 50 տոկոս բաժնեմաս «Զեթ ընդ Զեթ» ընկերությունում:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Տ. Մարգարյանը, սակայն, շատ այլ հնարավորություններ էլ ունի: Օրինակ՝ անցած տարի «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը բացահայտել էր, որ N 5 և N 32 երթուղային տաքսիների սպասարկումն իրականացնող «Ռոբերտ-Տարոն» ընկերության միակ բաժնետերը Տ. Մարգարյանի աներորդի, պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն է: Սակայն կարծիք կա, որ իրական սեփականատերը Երևանի քաղաքապետն ինքն է: Իսկ տարբեր հրապարակումների համաձայն՝ Տ. Մարգարյանը 60 հա այգի ունի Արմավիրում, 12 հա այգի՝ Մասիսում: Տարբեր հրապարակումների համաձայն՝ նրան է պատկանում Փամփուշտների գործարանի 50 տոկոս մասնաբաժինը, «Հանրապետական» մարզադաշտի մուտքի մոտ երկհարկանի շինանյութերի հսկայական խանութը, «Միլենա» տաքսի ծառայությունը, Ավան-Առինջում երկհարկանի սուպերմարկետի տարածքը, որն այժմ տրված է SAS-ին, Ավանի տարածքում 60 հատ խանութ-կրպակ, «Բունար» գովազդային գործակալությունը, որը Երևանում ունի առնվազն 50 վահանակ, կրպակներ մետրոյի կայարանների անցումներում և այլն։

Թե երբ է Երևանի երիտասարդ քաղաքապետը հասցրել կուտակել այս հսկայական կարողությունը՝ հայտնի չէ: Բայց պարզ է, որ կադաստրում կամ բնապահպանության նախարարությունում մասնագետի կամ բաժնի պետի պաշտոններում հազիվ թե նա այնքան աշխատավարձ ստանար, որ այդքան կարողություն ետ գցեր: Նա նման կարողություն չէր կարող կուտակել նաև Ավանի թաղապետի կամ Երևանի քաղաքապետի մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով: Ամենայն հավանականությամբ, այն ձեռք է բերվել վերջին երկու պաշտոնների ընձեռած հնարավորությունների միջոցով, որոշ բաներ էլ հավանաբար ժառանգություն է ստացել հորից՝ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանից:

Նշենք նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին նշանակվելուց հետո գործարարների հետ հանդիպման ժամանակ հարկային համաներման մասին էր ակնարկել: Համենայնդեպս, ներկաները նման ակնարկներ էին անում: Ասել էր, թե բոլորը պետք է գան հավասար հարկային դաշտ, իսկ նախկինում անօրինական ճանապարհով կուտակած հարստությունների համար պատասխանատվություն չի լինելու: Իսկ մեր երկրում հարստանում են հիմնականում պաշտոնյաները, ովքեր նախ գործարարներ են և սեփական բիզնեսի համար օգտագործում են իրենց պաշտոնական լծակները: Հ. Աբրահամյանն ու նրա հետ շատ պաշտոնյաներ հավանաբար ցանկանում են, որ անօրինական ճանապարով ձեռք բերված հարստությունը օրինականացնեն, որպեսզի հետագայում իրենց զավակները խնդիրներ չունենան, թե որտեղից այդքան հարստությունը, որպեսզի լրագրողները նրանց էլ չհարցնեն, թե դպրոցում, բուհում սովորելու կամ չնչին աշխատավարձով պաշտոն զբաղեցնելու տարիներին ինչպես են հաջողացրել ահռելի կարողություն կուտակել: Ինչպես անցած տարի Երևանի ավագանու ընտրություններին հարցնում էին Տ. Մարգարյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում