Րոպեներ առաջ Կրասնոդարի համանուն թիմը ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում 2:0 հաշվով պարտության մատնեց Նալչիկի «Սպարտակ»-ին: Հայաստանի հավաքականի հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանն իր առաջին գոլը խփեց ռուսական Պրեմիեր լիգայում, իսկ «Կրասնոդար»-ն իր առաջին հաղթանակը տոնեց:
Նշենք, որ Յուրա Մովսիսյանն ընդամենը 30 րոպե անցկացրեց խաղադաշտում. նա 61-րդ րոպեին փոխարինեց Կոմկովին և 9 րոպե անց Տատարչուկի հրաշալի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը:
Առաջին գոլը 35-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով խփեց Պիկուշչակը, իսկ 88-րդ րոպեին «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները չկարողացան իրացնել 11-մետրանոց հարվածը. հրաշալի գործեց «Կրասնոդար»-ի դարպասապահ Գորոդովը: