Համացանցում հայտնվել են առաջատար չեխ քաղաքական գործիչների, այդ թվում՝ նաև Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի բջջային անձնական հեռախոսահամարները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով չեխական հեռուստատեսությանը:
Twitter միկրոբլոգում հրապարակվել են երկրի նախագահի, ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսկի, փոխվարչապետ Կարոլինա Պիկի և Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի բոլոր պատգամավորների բջջային հեռախոսահամարները:
Ակցիան կազմակերպել է Skupina Ztohoven խումբը, որը, այսպես կոչված, բարոյական բարեփոխման կողմնակից է:
«Մեզ շատ հետաքրքիր է, թե ինչպես դրանից կօգտվեն քաղաքացիները՝ համացանցի օգտատերերը: Մենք նրանց առաջարկել ենք ժողովրդավարության ամենաուղիղ ձևը»,- ասել է խմբի ներկայացուցիչներից մեկը:
Նրա խոսքերով՝ Չեխիայի բնակիչներն այժմ հնարավորություն ունեն զանգահարելու կամ SMS հաղորդագրություն ուղարկելու ցանկացած քաղաքական գործչի: