Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Վարչապետը գրոհում է խորհրդարանը

Ամենաթողությունն անարխիայի հենասյունն է` հայտարարում է Հովիկ Աբրահամյանն ու ասում, որ ամենաթողություն չի հանդուրժի: Ի՞նչ է պատահել` կհարցնի ընթերցողը, որը տեղյակ չէ ակտիվ անցուդարձից:

Պատահել է այն, որ քաղաքացիները ճնշում են պաշտոնյաներին, իսկ պաշտոնյաներն էլ երևի բողոքել են Հովիկ Աբրահամյանին՝ թե պարոն վարչապետ, մեզ ճնշում են, ի՞նչ եք պատրաստվում անել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ պատրաստվում է պաշտոնյաներին առնել իր պաշտպանության տակ: Ու դա պայմանավորված չէ ներիշխանական համերաշխությամբ կամ նմանօրինակ այլ սենտիմենտալ բաներով: Հովիկ Աբրահամյանի համար այս դեպքում դրված է իշխող համակարգում իր հեղինակության հարցը: Այդ հեղինակությունը կառուցվել է այն բանի վրա, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է տեր կանգնել ցանկացած պաշտոնյայի, եթե նրան որևէ մեկը նեղացնում է:

Եթե հիշում եք, 2008 թվականին երբ Աբրահամյանով փոխարինում էին Տիգրան Թորոսյանին, պատգամավորների մեծ մասի փաստարկներն այն էին, որ Տիգրան Թորոսյանը թույլ էր, չէր կարողանում պատգամավորներին պաշտպանել, նրանց համար պետք եղած դեպքում հարցեր լուծել, իսկ ահա Հովիկ Աբրահամյանն այն մարդն է, որին կարելի է ապավինել և՛ պաշտպանության, և՛ խնդիրների լուծման հարցում: Խորհրդարանական մեծամասնությունը 2008 թվականին մեծ ոգևորությամբ ընդունեց Աբրահամյանի նշանակումն ԱԺ նախագահի պաշտոնում հենց դրա համար:

2014 թվականին Աբրահամյանն ԱԺ-ից հեռացավ կառավարություն, սակայն խորհրդարանը նրա համար կարևոր հարթություն է: Խորհրդարանում նա կարող է տապալվել, հարված ստանալ մեջքից, կարող է կանգնել սաբոտաժի, շանտաժի փաստի առաջ: Հովիկ Աբրահամյանն ինքն է այդ ամենի միջով անցկացրել նախորդ կառավարությանը և լավ գիտե, որ եթե խորհրդարանում տեր ու տնօրեն չես, ապա կարող ես լուրջ խնդիրներ ունենալ որպես վարչապետ: Ավելին` ընդամենը մի քանի օր առաջ կառավարությունը խորհրդարանում կանգնել էր նման վիճակի առաջ, երբ քվորումի բացակայության պայմաններում կառավարության մի շարք կարևոր նախագծեր տապալվելու էին՝ կարևոր Հովիկ Աբրահամյանի համար, ոչ թե հասարակության:

Դժվար է միանշանակ ասել՝ խորհրդարա՞նը բանեցրին Հովիկ Աբրահամյանի դեմ, ցույց տալով, որ կարող են նրան հարկ եղած դեպքում առնել աքցանի մեջ, թե՞ Հովիկ Աբրահամյանն ինքը ցույց տվեց Սերժ Սարգսյանին, որ եթե ինքը խորհրդարանի վրա թեկուզ դե ֆակտո իրավասություն չունի, ապա կարող են կազուսներ լինել: Սակայն փաստ է, որ հենց այդ նախադեպից հետո Աբրահամյանը կատարում է մի քայլ, որն ակնհայտ ժեստ է խորհրդարանի պատգամավորներին ուղղված:

Խոսելով քաղաքացիական բողոքների ամենաթողության մասին` Հովիկ Աբրահամյանը որպես օրինակ էր բերել պաշտոնյաների ուղղությամբ մանրադրամներ նետելը: Իսկ մանրադրամներ քաղաքացիները նետել էին պարտադիր նպատակային սոցվճարի մասին օրենքի քննարկման օրը` ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ, նետել էին հիմնականում հենց մեծամասնության պատգամավորների ուղղությամբ: Դեռ հայտնի է նաև այդ ակցիային մեծամասնության ներկայացուցիչներից մեկի՝ Աշոտ Աղաբաբյանի կամ Բուռնաշի հայհոյախառն ռեակցիան: Եվ ահա դրանից հետո Հովիկ Աբրահամյանը ոչ թե իր կուսակից պատգամավորին է կարգի հրավիրում և հորդորում չխախտել պարկեշտության կանոնները և խուլիգանական լեքսիկոն չօգտագործել, այլ քաղաքացիների «ամենաթողությունն» է որոշում սանձել:

Այսինքն` նա պատգամավորներին ուզում է ցույց տալ, որ չնայած կառավարություն է, այնուամենայնիվ պատրաստ է պատգամավորներին պահել իր պաշտպանության տակ և այսպես ասած` տիրություն անել հարկ եղած դեպքում, եթե պատգամավորները կխոստանան Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այլևս խնդիրների առաջ, քվորումի բացակայության փաստի առաջ չդնել: Այլ կերպ ասած` Հովիկ Աբրահամյանը քաղաքացիական «ամենաթողության» դեմ իր գրոհով իրականում խորհրդարանական դիրքերն է գրոհում և փորձում պատգամավորներին վերցնել իր ազդեցության տակ, ցույց տալ, որ չի մոռացել նրանց, որպեսզի նրանք էլ չմոռանան Հովիկ Աբրահամյանին, չմոռանան, որ վարչապետն այլևս նա է, ոչ թե Տիգրան Սարգսյանը, և սովորության համաձայն կառավարությանը վճռական պահերին չենթարկեն սաբոտաժի:

Ինչ վերաբերում է ամենաթողության մասով արդեն տեքստի ուղղակի իմաստով, ապա իրական ամենաթողությունը հենց Հայաստանի իշխանությունն է, իսկ Հայաստանի քաղաքացիները ընդամենը փորձում են չհանդուրժել այդ իշխանության ամենաթողությունները, որոնք չորս կամ հինգ տարին մեկ ընտրատեղամասերում են, հետո Մարտի 1-ին Երևանի փողոցներում են, հետո Երևանի տարբեր հատվածներում տարբեր այլ մեծ ու փոքր խնդիրների տեսքով, Հայաստանը մաս-մաս սեփականության վերածած մի քանի ընտանիքների ու խմբերի տեսքով, Հայաստանի քաղաքացիներին պարտադրված արտագաղթի նոր ալիքի տեսքով:

Ամենաթողությունն այդ ամենն է, որ Հայաստանի քաղաքացիները դեռ հանդուրժում են: Հանդուրժողը Հայաստանի քաղաքացին է, ոչ թե այդ քաղաքացու ապագան գողացած իշխանությունը: Հայաստանի քաղաքացին պետք է խոսի չհանդուրժելու մասին, իսկ պաշտոնյաները պետք է խոսեն դատարանում՝ իրենց մեծ ու փոքր ապօրինությունների մասին քաղաքացիների հարցերին պատասխանելիս: Այդ ապօրինություններից և հասարակական կարծիքի շարունակական արհամարհման քաղաքականությունից հոգնած քաղաքացիները այսօր մանրադրամ են նետում, վաղն արդեն կարող են քարեր նետել պաշտոնյաների ուղղությամբ, եթե այդ պաշտոնյաները շարժվեն ոչ թե հասարակության կարծիքը հաշվի առնելու, այլ այդ կարծիքի դրսևորման հնարավորությունները սահմանափակելու ճանապարհով:

Եթե այսօր քարեր չեն նետում, նետում են մանրադրամներ, ապա դա պետք է ընկալել որպես քաղաքացիների հանդուրժողության և քաղաքակրթվածության դրսևորում ու արձագանքել համարժեք, ոչ թե համարել թուլության նշան և փորձել է՛լ ավելի սեղմել մամլիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում