Նոյեմբերի 22-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում «Գազ 3110» մակնիշի 20 տլ 325 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ Արման Վարդանյանը (ծնվ. 1985թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:








































