Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մինչև հուլիսի սկիզբ Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի խնդիրները չեն լուծվի. Լուկյանով

Մինչև հուլիսի սկիզբ չեն լուծվի Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի հարցում առկա խնդիրները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի առջև Շուվալովի առաջ քաշած պայմաններին:

Նա նշեց, որ Մոսկվան պատրվակներ չի փնտրում խոչընդոտելու Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի գործընթացին: Նրա համոզմամբ՝ պատրվակներ ու չշտապելու ցանկություն ունեն Բելառուսն ու Ղազախստանը, քանի որ նրանք հետաքրքրված չեն Հայաստանի անդամակցությամբ, հատկապես աշխարհաքաղաքական իրողությունների ներկայիս պայմաններում:

«Այն, ինչ ասաց Շուվալովը, արտահայտում է որոշակի իրականություն, քանի որ այն պայմանները, որոնց համաձայն տարբեր երկրներ սկսում են անդամակցել ԱՀԿ-ին, տարբեր են, և Հայաստանը միացել է որոշակի պայմանների հիման վրա այն բանից առաջ, երբ սկսել է եվրասիական ինտեգրացիայի գործընթացը: Ուստի բնական է, որ թեև ԵՏՄ-ն համապատասխանում է ԱՀԿ նորմերին, բայց կոնկրետ պայմաններ կան, որոնք անհրաժեշտաբար պետք է կարգավորվեն: Եվ դա անելը բխում է Հայաստանի շահերից, քանի որ Հայաստանը միանալով եվրասիական պրոյեկտներին՝ չի դադարում լինել ԱՀԿ անդամ: Դա անհրաժեշտ է՝ ինքդ քեզ ինչ-ինչ դժգոհություններից երաշխավորելու համար, որոնք կարող են լինել ԱՀԿ-ի կողմից: Այդ բանակցություններն առաջին հերթին անհրաժեշտ են Հայաստանին, քանի որ Հայաստանը պետք է ներդաշնակեցնի իր անդամակցությունը տարբեր միություններին»,- ասաց Լուկյանովը:

Եզրափակելով՝ նա ասաց, որ մինչև հուլիսի սկիզբ Հայաստանի անդամակցության հարցում առկա խնդիրները չեն լուծվի:

Հիշեցնենք, որ օրերս Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը խոսել է Մաքսային միությունում առկա խնդիրների ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության խոչընդոտների մասին: Նա մասնավորապես ասել է՝ եթե Հայաստանը միանա եվրասիական պրոյեկտներին, ստորագրի համաձայնագիրը, և այն վավերացվի, ապա փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որտեղ Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր, իսկ դրանք իրենց հերթին տարբերվելու են ՄՄ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորություններից: Սակայն սա հայաստանյան փորձագիտական հանրության և քաղաքական գործիչներից ոմանց շրջանում որակվում է որպես պատրվակ Ռուսաստանի կողմից՝ ձգձգելու Հայաստանի ինտեգրացիոն գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում