Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Ռուսական գազի իրավունքների անխոնջ պաշտպաններին

www.regnum.ru կայքում նախօրեին մի հոդված էր տեղադրվել` մեկ ամիս առաջ «Ժամանակ» օրաթերթում և մեր կայքում տպագրված «Փնտրվում է «ՀայՌուսգազարդի» չափ գազի տեղափոխման ծախս անող երկիր» հոդվածի վերաբերյալ (http://1in.am/arm/armenia_economy_10040.html), որտեղ նշել էինք, որ ՀՀ-ում բնակիչները ԵՄ երկրների բնակիչների համեմատ արդեն իսկ թանկ գազ են գնում:

О дилетантизме, патриотизме и ценах на газ в Армени и Европе վերնագրով այս հոդվածը (http://www.regnum.ru/news/polit/1384951.html) գրել է քաղաքական գիտությունների թեկնածու, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահի տեղակալ Սևակ Սարուխանյանը: Նա ասում է, թե մեր հոդվածը վերատպել են բազմաթիվ ԶԼՄ-ներ, որ այն գրավել է տասնյակ փորձագետների ու քաղաքական գործիչների ուշադրությունը: «Իսկ ՀՀ-ում գազի գնի ձևավորման մեխանիզմների ուսումնասիրության համար խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարող է լրագրողական (և ոչ միայն լրագրողական) դիլետանտությունը վերածել ֆարսի` հանրապետության մասշտաբով»,- ասում է Ս.Սարուխանյանը: Այնուհետև նա երկար խոսում է այն մասին, որ http://www.energy.eu/#Domestic սայթում տեղադրված գազի սակագները եվրո/կՎտ.ժ չափման միավորով են, բացատրում է, թե ինչու է այդպես, և նշում, որ պետք է անցնել եվրո/խմ չափման միավորի: «Սայթում չկա որևէ տեղեկություն խորանարդ մետրերով գազի սակագնի վերաբերյալ: Հրայր Մանուկյանը և նրանք, ովքեր նրա հետևից շտապել են այցելել Europe’s Energy Portal կայք կամ էլ պարզապես հավատացել են նրան, չգիտեին: Դատելով Եվրոպայում բնական գազի ֆանտաստիկ ցածր սակագներից, որն հրապարակել է «Ժամանակ» թերթը` Հրայր Մանուկյանը շփոթել է 1կվտ/ժամ գազի սակագինը 1 խորանարդ մետր սակագնի հետ»,- ասում է Ս.Սարուխանյանը:

«Ժամանակ»-ի ընթերցողները երևի կհիշեն, որ գազի գնի վերաբերյալ մեր այս հոդվածից հետո պաշտոնական պատասխան ստացվեց «ՀայՌուսգազարդից»: Մեր փետրվարի 22-ի համարում տպագրեցինք «ՀայՌուսգազարդի» այդ պատասխանը` ցույց տալով դրա սխալներն ու մեր կատարած հաշվարկների ճշմարտացիությունը (http://1in.am/arm/armenia_economy_10688.html): ԵՄ երկրներում գազի սակագների վերաբերյալ մեր և «ՀայՌուսգազարդի» հաշվարկների տարբերությունը Europe’s Energy Portal-ի աղյուսակների սյուների ընտրության հետ էր կապված: Մենք նշել էինք, որ ԵՄ երկրներում բնակիչների մեծ մասը միավորվում են կոնդոմինիմումների մեջ և գազը գնում որպես խոշոր սպառող: Միևնույն ժամանակ, «ՀայՌուսգազարդը» ճշգրտել էր մեր գազի սակագինը` ելնելով կալորիականությունից, և այդ հանգամանքը մենք սիրով օգտագործեցինք: Հոդվածը իսկապես լուրջ արձագանք ունեցավ:

Իսկ, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մեկնաբանելով գազի գինը ՀՀ բնակիչների համար 2011թ. չթանկացնելու պաշտոնական հայտարարությունը, նշեց, որ դա արդյունք էր մեր և «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանի հրապարակած հոդվածների (http://www.a1plus.am/am/politics/2011/02/28/hrant-bagratyan):
Վերադառնալով երիտասարդ գիտնական Ս.Սարուխանյանին, որը չի տեսել Europe’s Energy Portal-ում տեղադրված գազի սակագների աղյուսակների վերևում նշված եվրո/կՎտ.ժ չափման միավորից եվրո/խմ չափման միավորի անցնելու գործակիցը (որի հիման վրա հաշվարկները կատարել էր նաև «ՀայՌուսգազարդը»), ցույց տանք նրան չորրորդ դասարանի մաթեմատիկական գիտելիքներ պահանջող հաշվարկը: Մ

տնում ես http://www.energy.eu/#Domestic կայք, իջնում և կանգնում կայքի ներքևի հատվածում տեղադրված PURCHASE ENERGY DATA վերնագրով երկու աղյուսակներից վերևում գտնվողի վրա (դրանցից վերև հենց երեկ երկու այլ աղյուսակներ են տեղադրվել, որոնք մեր թեմայի հետ կապ չունեն), այնուհետև նայում այդ աղյուսակի` gas prices for households սյան ձախ կողմի ենթասյան վերևում գրվածին` Prices based on consumption of 15,000 kWh/year (or 1,380 m3 of gas): Սա նշանակում է, որ 15000 կՎտ.ժ-ն հավասարեցված է 1380 խմ բնական գազի ծավալին, այսինքն` ընդունված է հետևյալ փոխանակման գործակիցը` 15000: 1380 = 10.87 կՎտժ/խմ: Այնուհետև իջնում ես և կանգնում ներքևի աղյուսակի Industrial gas prices սյան աջ կողմի ենթասյան վրա (վերնագիրն է` Consumption: 11.5 GWh/year (1.05 million m3 of gas)): Արդեն նշել ենք, թե ինչու պետք է բնակիչների համար վերցնել Industrial gas prices-ը: Այդ սյան թվերը նախ բազմապատկում ես 10.87 գործակցով, հետո` 495-ով (այդ օրերի եվրոյի փոխարժեքը) և վերջում` 0.845-ով (կալորիականության ճշգրտման գործակիցը):

Վերջում մի քանի անգամ ուշադիր կարդում ես «Ժամանակ»-ի 2011թ. փետրվարի 22-ի 8-րդ էջի «Գին սիրե, գազ սիրե, հաշվարկ սիրե. Պատասխան «ՀայՌուսգազարդ»-ի «իմաստուններին»» հոդվածը, որտեղ այդ բոլոր հաշվարկները կատարված են:

Այնպես որ, պետք չէր ընկնել սարուձոր, Eurostat-ից ինչ-որ թվեր գտնել գեգաջոուլներով տրված գազի սակագնի վերաբերյալ: Ընդ որում` նկատենք, որ Ս.Սարուխանյանը չի էլ նշել, թե կոնկրետ որ կայքէջտեղից ինչ թվեր է վերցրել, նա ընդամենը սայթի հղումն է տեղադրել: Իսկ մենք ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն ունենք կռահելու, թե նա որտեղից ինչ թիվ է վերցրել և եկել հետևյալ եզրակացության` «ՀՀ-ում գազը Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներից էժան է»:

Այն, որ մեր երիտասարդ գիտնականը և ՀՀ «գիտական» կարևորագույն հիմնադրամներից մեկի նախագահի տեղակալը անգամ չի տեսել եվրո/կՎտ.ժ չափման միավորից եվրո/խմ չափման միավորի անցնելու գործակիցը, արդեն իսկ նրան լուրջ չընդունելու հիմքեր է մեզ տալիս: Ի դեպ, նա մեր հոդվածից ռուսաֆոբիայի վերաբերյալ հեռուն գնացող դատողություններ է արել: Մենք ռուսամոլության վերաբերյալ այդ կարգի ենթադրություններ չենք անի: Պարզապես մեջբերենք մեր նախորդ հոդվածից մի նախադասություն. «Հատուկ որոշ ուշ հասկացողների համար շեշտենք ևս մեկ անգամ` Հայաստանը արդեն իսկ գազի համար «Գազպրոմին» վճարում է աշխարհում ամենաթանկ գներից մեկը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում