Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսի է ժամանում Արևելյան գործընկերության, Բալկանների և Լեհաստանի պատվիրակությունը, որի անդամներն իրենց վրացի գործընկերների հետ քննարկելու են վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
Քննարկվելու է ոչ վիզային ռեժիմ հաստատելու հնարավորությունների հարցը և երկրների փորձը: Մշակվելու է վերլուծական կարճ փաստաթուղթ՝ այսպես կոչված Policy Brief: Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանը դեկտեմբերի սկզբին կհանձնվի Վրաստանին, և դա համարվում է կարևոր քայլ՝ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ հաստատելու ճանապարհին:










































