Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Սերժ Սարգսյանի պայմանը Հովիկ Աբրահամյանի հետ

Հովիկ Աբրահամյանը նախօրեին հեգնանքով է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Քոչարյանի մասին հարցին, ի մասնավորի` նրա քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է՝ իսկ ո՞ւր է մեկնել, որ վերադառնա: Աբրահամյանի հեգնանքն ուղղակի անթաքույց է, այն դեպքում երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը Քոչարյանի հետ մեկնում էր նույն ինքնաթիռով:

Ինչպես երևում է, նրանք այլևս նույն ինքնաթիռի մեջ չեն, և Հովիկ Աբրահամյանը չգիտե, թե ուր է «մեկնում» Քոչարյանը: Երբ նրանք միևնույն ինքնաթիռով ինչ-որ տեղ էին մեկնում, պատահաբար իբրև թե հանդիպելով ինքնաթիռի մեջ, Հովիկ Աբրահամյանը վարչապետ չէր՝ նա ուզում էր վարչապետ դառնալ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ուզում էր, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ չլինի:

Այսօր մեկնել է կամ մեկնում է Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ, որտեղ Սերժ Սարգսյանը նրան դեսպան է նշանակել: Նույն օրն էլ Հովիկ Աբրահամյանը հեգնում է իր երբեմնի ճանապարհորդական կամ թռիչքային ընկերոջը:

Հայաստանում ներիշխանական խաղը շատ բազմազան է դառնում: Արդեն իսկ ուրվագծվում են մի քանի ուղղություններ. Սերժ Սարգսյանից բացի՝ Ռոբերտ Քոչարյան և քառյակ, Հովիկ Աբրահամյան, և ամենայն հավանականությամբ` նաև Տիգրան Սարգսյան, որին Սերժ Սարգսյանը միգուցե դիտարկում է որպես պահեստային խաղացող: Համենայնդեպս, Հայաստանում արդեն փորձ կա ներքին ճգնաժամային իրավիճակում դեսպանի վրա հենվելու առումով:

1996 թվականի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ նշանակեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին: Այս անգամ, իհարկե, վարչապետից են դեսպան նշանակվում, սակայն վերադարձն, ինչպես ասում են, դժվար չէ, առավել ևս, որ արձանագրում ենք՝ դեսպան լինելը նշանակում է լինել խաղի մեջ: Վերջին հաշվով, ներկայիս արդարադատության նախարարն էլ Վրաստանում էր դեսպան և վերադարձվեց Հայաստանի ներքին կյանք:

Այնպես որ, Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը ոչ թե խաղից դուրս է թողնում, այլ պահում է խաղի մեջ` ըստ էության ստեղծելով մի իրավիճակ, որում Հովիկ Աբրահամյանի ու Ռոբերտ Քոչարյանի փոխհամաձայնեցված խաղի հավանականությունը նվազում է: Այսինքն` Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին խաղի մեջ է թողնում, որպեսզի Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանն իր դեմ միասնական խաղալու քիչ շանսեր ունենան՝ Հովիկ Աբրահամյանի աչքն անընդհատ կլինի Տիգրան Սարգսյանի կողմը, թե արդյո՞ք նա չի վերադառնում:

Քոչարյանին մեկնել-վերադառնալով պատասխանելով` Հովիկ Աբրահամյանը անկասկած ինչ-որ կերպ ակնարկում էր նաև Տիգրան Սարգսյանին, որը մեկնում է և կարող է վերադառնալ. համենայնդեպս, Աբրահամյանը գիտե, որ կարող է: Ըստ որում` չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի հետ Սերժ Սարգսյանի պայմանն էլ հենց դա է, որ Տիգրան Սարգսյանը չի վերադառնա այնքան, քանի դեռ Հովիկ Աբրահամյանը որևէ տեղ չի մեկնի կամ որևէ տեղից չի վերադառնա Ռոբերտ Քոչարյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում