Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցներին կպատմի Ուկրաինայի իրավիճակի մասին, չի բացառվում, որ քննարկվեն Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti–ն։
«Նախագահ Պորոշենկոն մեզ կպատմի Ուկրաինայի կացության մասին, և մենք կորոշենք, թե ինչպես գործենք հետագայում։ Առաջընթացը հրադադարի պայմաններում մինչև հիմա այնքան ակնառու չէ, ինչպես ես կցանկանայի։ Մենք խոսելու ենք այն մասին, թե որքանով ստիպված ենք ընդլայնել պատժամիջոցները, կամ որքանով առաջիկա ժամերին, այդուհանդերձ, կարող է ձեռք բերվել առաջընթաց։ Այդ կարելի է որոշել միայն վաղը Ուկրաինայի նախագահի զեկույցից հետո»,- Ֆլանդրիայում ասել է Մերկելը լրագրողներին։