Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Երևանում 24-ամյա Միքայելը 9-13-ամյա տղաների հետ սեքսի մասին օնլայն նամակագրություն է վարել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Միքայել Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Միքայելը 2013 թվականի ապրիլի 1-ին, ժամը 17-ի սահմաններում «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր ստեղծած, սեռական բնույթի արտահայտություններ պարունակող անհատական էջի միջոցով այցելել է 12-ամյա տղայի՝ Թ.-ի անհատական էջ:

Նա տղայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ նրա հետ սեռական հարաբերությունների շուրջ նամակագրություն վարելով:

Բացի այդ, 2013 թվականի ապրիլի 3-ին, ժամը 22-ի սահմաններում Միքայելը նույն կերպ, նույն կայքի անհատական էջից այցելել է 9 տարեկան տղայի՝ Մ.-ի անհատական էջ, գնահատել է նրա լուսանկարը: Ապա առաջարկել է համացանցով ընկերանալ:

Իննամյա երեխան, իր էջ այցելած օգտատիրոջ էջում տեսնելով սեռական բնույթ կրող արտահայտություններ, անմիջապես համակարգչի մոտ է կանչել հորը:

Վերջինս որդու անունից շփվել է Միքայելի հետ, որպեսզի բացահայտի նրա ինքնությունը:

Միքայելը, համոզված լինելով, որ շփվում է իննամյա երեխայի հետ, հաղորդագրությունների միջոցով առաջարկել է դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ, հետո քննարկել իրենց միջև հնարավոր սեռական հարաբերություններն ու դրանց ձևերը:

Իննամյա տղայի նկատմամբ անառակաբարո գործողությունները ամբաստանյալի կամքից անկախ պատճառներով ավարտին չեն հասցվել, քանի որ երեխայի փոխարեն նամակագրությունը վարել է նրա հայրը:

Վերջինիս հետ շփման ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 17-ին Միքայելն իր անհատական էջում տեղադրել ու «երեխային» ներկայացրել է համացանցից ներբեռնված, մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակ:

Բացի այդ, 2013 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13-ին Միքայելը նույն եղանակով, նույն կայքի իր անհատական էջից այցելել է 13-ամյա տղայի՝ Հ.-ի անհատական էջ: Երեխայի հետ սեռական կյանքին վերաբերող այլասերված հարաբերությունների շուրջ նամակագրություն վարելով՝ կատարել է անառակաբարո գործողություններ:

Բացի այդ, Միքայելը 2012 թվականի հոկտեմբերից պարբերաբար ներբեռնել և իր համակարգչի տվյալների պահպանման համակարգում պահել է մանկական պոռնկագրական բնույթի սիրողական տեսանյութեր, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2013 թվականի ապրիլի 19-ին՝ նրա բնակարանում կատարված խուզարկությամբ:

Ընդհանուր իրավասության դատարանում Միքայելն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Հայտնել Է, թե «Սկայպով» շփվել է Ուկրաինայի մի քաղաքացու հետ, նա իրեն «link» է ուղարկել, որը պահպանվել է «spam»-ում և հետագայում բեռնվել է համակարգչի մեջ: Դա վերաբերում է իր համակարգչում հայտնաբերված բոլոր պոռնկագրական բնույթի նյութերին, որոնց քանակն ինքը չի հիշում:

«Օդնոկլասնիկի» կայքում շփվել է Թ.-ի ու Հ.-ի հետ, բայց հենց հասկացել է, որ նրանք անչափահաս են, նրանց ընդգրկել է «սև ցուցակում» ու այլևս չի շփվել:

Ինչ վերաբերում է Մ.-ին, ապա նա է իրեն անընդհատ սեռական հարցեր տվել, ինքն էլ ստիպված պատասխանել է: Չի հիշում՝ նրան «Սկայպով» տեսահաղորդագրություն ուղարկե՞լ է, որտեղ ինքը զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել միայն Մ.-ի հետ սեռական բնույթի նամակագրություն վարելու փորձի համար:

Նախաքննության ժամանակ քննիչի հարցին պաշտպանի ներկայությամբ պատասխանելով՝ Միքայելն ասել է, թե իր համար հետաքրքիր էր վերոհիշյալ տարիքի երեխաների ռեակցիան սեռական թեմաների շուրջ զրուցելիս:

Դատարանում իր նախաքննական խոստովանական ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալը հայտարարել է, թե նման բովանդակությամբ ցուցմունքներ չի տվել, նախաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություն է գործադրվել, ինքը դրա մասին հայտնել է իր պաշտպանին:

Միքայելն իրեն մեղավոր է ճանաչել մանկական պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պահելու համար:

Մշակութաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձաքննության ներկայացված 308 ֆայլերից մանկական պոռնկագրական բնույթի են 240 ֆայլը, 16-ը՝ մանկական էրոտիկ բնույթի են, իսկ 12-ը՝ պոռնկագրական բնույթի:

Ամբուլատոր դատահոգեբուժական և սեքսոլոգիական փորձաքննության եզրակացությամբ՝ Միքայել Ա.-ն տառապում է հոգեկան որոշակի հիվանդությամբ:

Ըստ եզրակացության՝ քանի որ փորձաքննվողի մոտ խախտված են եղել կոմունիկացիոն ունակությունները, դրանք կոմպենսացվել են համակարգչային գիտության մեջ խորանալով: Դրա շնորհիվ բարձրագույն կրթությամբ երիտասարդը իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ, սոցիալական ցանցում շփումները գերադասել է իրական մարդկային շփումներից:

Փորձաքննվողի անձնային ոչ լիարժեք ձևավորմանը նպաստել է նաև ընտանեկան թերի դաստիարակությունը:

Միքայել Ա.-ն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Դատապարտվելու դեպքում նա կարիք ունի նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության և բուժման՝ կալանավայրի պայմաններում:

Ընդհանուր իրավասության դատարանը Միքայելին մեղավոր է ճանաչել և վերջին հաշվով դատապարտել 4 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2013 թվականի ապրիլի 19-ից:

Որպես դատական ծախսեր՝ Միքայել Ա.-ից կբռնագանձվի 219 հազար 900 դրամ՝ կատարված փորձաքննությունների արժեքը:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ միջնորդելով այն դրվագներով, որոնցով Միքայելն իրեն մեղավոր չի ճանաչել, արդարացնել նրան, մնացած մասով սահմանել օրենքով նախատեսված նվազագույն պատիժ: Դատական ծախսերն էլ բռնագանձել պետական բյուջեից:

Սակայն վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ ընթացակարգով քննելով պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ մերժեց այն՝ օրինական ուժի մեջ ու անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում