Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նախաքննության այս փուլում չէր կարելի Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակել. Փայլակ Հայրապետյան

Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանն այսօր անակնկալի է եկել, երբ մամուլում կարդացել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը: Նրա խոսքերով՝ Տիգրան Սարգսյանի նշանակումն այս օրերին միտումնավոր է արված, որպեսզի նրան հնարավորինս հեռացնեն գործի քննության հիմնական փուլից:

«Թող մի հարցաքննվեր, տեսնեինք՝ ամեն ինչով մաքուր է, դրանից հետո թող գնար ոչ թե դեսպան, այլ թեկուզ Ամերիկայի պրեզիդենտ դառնար: Մենք նրան չէինք խանգարի: Իսկ երբ ամբողջ աշխարհը գոռում է, որ ինքը հանցագործություններ է արել,և դրանից հետո նրան նշանակում են դեսպան՝ դա աբսուրդ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:

«Ես պետական ռեգիստրի օրինական դոկումենտների մասին եմ խոսում: Թող մնար, գնար մասնակցեր քննությանը, առերեսվեր համապատասխան մարդկանց հետո, ապացուցեր, որ ինքը ճիշտ է և նոր գնար Ամերիկա:Բայց ինքը գրել է, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից՝ դրանով «կռիշ» կանգնելով հանցագործին, ինչն ավելի ծանր հոդված է: Իսկ դեսպան նշանակելով՝ փորձ է արվում նրան հեռացնել նախաքննությունից, փորձ է արվում ջլատել նախաքննությունը: Բնավ պարտադիր չէր, որ այսօր գնար դեսպան: Հենց այս փուլում չէր կարելի նրան դեսպան նշանակել: Այստեղ հաստատապես միտում կա»,-հավելեց Հայրապետյանը:

Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ օֆշորային սկանդալի հիմնական դերակատար Աշոտ Սուքիասյանը արտահանձնվեց Հայաստանի իրավապահներին,և հույս կա, որ առաջիկայում կսկսվի գործով իրական քննություն,և կբացահայտվի եղելությունը, այդ թվում՝ նախկին վարչապես Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի մասնակցությունը այդ սկանդալին:

«Բայց այսքանից հետո ոչ մի հույս էլ չկա, որ էդ գործը կբացահայտվի: Եթե արդեն հերթով հիմնական մեղավորներին հեռացնում են գործից՝ դա նշանակումէ, որ փորձ է արվում գործը կոծկել»,-նկատեց գործարարը:

Լուսանկարը՝ News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում