102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Հայաստանում քաղաքական կուսակցությունների և համակարգի մոդեռնիզացիայի անհրաժեշտություն կա

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հունիսի 21-ին երկու ընթերցմամբ ընդունվեց պարտադիր կուտակայինի վերաբերյալ օրենքը: Բավական հոռետեսական գնահատականներ կան, և ընդդիմությունը հասցրել է այն հակաօրինական որակել: Նաև քվեարկության հետ կապված վերապահումներ կան, և հնարավոր է՝ օրենքը նորից մտնի ՍԴ: Երբ 12 պահանջները հրապարակվեցին, ՀՀԿ շատ պատգամավորներ բավական խանդավառ էին, որ ընդդիմության հետ կարծես թե նոր հարաբերությունների մշակույթ է հաստատվում, և ձեր խմբակցության շատ պատգամավորներ բավական կառուցողական էին դիտարկում այդ պահանջներն ու հնարավոր համագործակցության դաշտ էին տեսնում: Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցից հետո հանրապետականները բավական կոշտացան, դրան ավելացավ նաև հունիսի 21-ի հայտնի քվեարկությամբ այս նոր իրավիճակը: Ի՞նչ հնարավորություններ, եզրեր եք տեսնում այս նոր իրավիճակում:

-Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի ընդունումից հետո, իհարկե, խորհրդարանական մեր գործընկերները կարող են օգտվել իրենց իրավունքից և ՍԴ-ում վիճարկել դրա օրինականությունը: Սակայն, հավանաբար, անհրաժեշտ կլինի վիճարկել բուն ընդունված օրենսդրական փաթեթի համապատասխանությունը սահմանադրությանը, այլ ոչ թե դրա ընդունման ընթացակարգային խնդիրները: Ես և բազմաթիվ լրագրողներ կարող են փաստել, որ 68 պատգամավոր ներկա է եղել և կողմ է քվեարկել օրեսդրական փաթեթին: Իսկ ինչ վերաբերում է ոչ իշխանական  քառյակի, այսինքն՝ իշխող մեծամասնությունից դուրս գտնվող քաղաքական ուժերի կողմից ներկայացված պահանջներին և իշխանություն-ընդդիմություն հնարավոր համագործակցությանը, ապա ես ձեզ համակարծիք չեմ, որ իշխանության մոտեցումներում տեսակետների կոշտացում կա, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական իշխանությունները պատրաստ են համագործակցության, իհարկե, այդ համագործակցությունը քաղաքական իշխանությունները տեսնում են առողջ բանականության և փոխադարձ հարգանքի, ինչպես նաև իրատեսականության շրջանակներում, և այդ համատեքստում ես կարող եմ ասել, որ իսկապես ոչ միայն հեռանկարներ կան, այլ նաև դա այսօր կյանքի է կոչվել, և պատահական չէ, որ նույն հրաշալի քառյակի կողմից ներկայացված շատ պահանջներ նոր ձևավորված կառավարությունը արդեն ներառել է իր օրակարգում մինչև այդ փաստաթղթի հրապարակումը, և այդ ուղղությամբ քայլեր են արվում: Հիմա ուրիշ բան է՝ այդ քայլերը մեր գործընկերներին ամբողջությամբ են բավարարում, կիսատ են բավարարում՝ սա արդեն գնահատականի և մեկնաբանության խնդիր է:

Բայց ակնհայտ է մեկ այլ իրողություն, որ մենք ԱԺ-ում ունենք ներկայացված բազմակարծ խորհրդարան, և դա մեծ ձեռքբերում է մեզ համար ու քաղաքական համակարգի համար, և ամեն ինչ պետք է անել, առաջին հերթին՝ քաղաքական մեծամասնությունը, որպեսզի հանրության ներսում առկա վեճերը, քաղաքական ուժերի միջև առկա տարակարծությունները իրենց հանգուցալուծումը ստանան հենց խորհրդարանում: Այստեղ ես արտասովոր որևէ զարգացում չեմ տեսնում. խորհրդարանական մեր գործընկերները, հանրային մեծ հնչեղություն ունեցող խնդրի շուրջ ամիսներ ի վեր համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ, որդեգրել էին մոտեցումներ՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված և, չկարողանալով ամբողջությամբ ազդել որոշումների կայացման վրա, իրենք էլ ընդունում են, որ իշխանության կողմից ձեռնարկվել են ընդառաջ քայլեր, իրենք որոշեցին ձեռնարկել այդպիսի քայլեր՝ թողնելով նիստերի դահլիճը: Սա խորհրդարանական քաղաքական պայքարի զինանոցում է:

Ես կցանկանայի մի երկու խոսք ասել կենսաթոշակային բարեփոխումների մասին: Ցավը այն է, որ մեր քաղաքական բանավեճը, հանրային դիսկուրսը գնալով խորանում է, շատ հեռանում է իրականությունից և հասարակության ու պետության իրական շահերից: ՀՀ ժողովրդագրական միտումները և իրականությունն այնպիսին է, որ որևէ իշխանություն, 10-20 տարի հետո ձևավորվող իշխանությունը, Աստված մի արասցե, եթե ժողովրդագրական միտումները պահպանվում են այնպես, ինչպես կա, պարտադրված են գնալու կենսաթոշակային համակարգի բարեփոխումների: Այդ բարեփոխումները ամբողջ աշխարհում կան: Երեք մոդել կա, որոնցից երկուսը շատ ցավոտ են: Համաշխարհային փորձից ելնելով՝ կենսաթոշակային բարեփոխումները հաջողություն են ունենում միայն մի պարագայում, երբ առկա է հասարակության հստակ վստահություն, ու նաև դա է պատճառը, որ շատ երկրներ գերադասում են հանրաքվեի միջոցով նման բարեփոխումներ անել:

Կառավարությունը առաջիկա երեք տարիների համար պետք է աշխատի այնպես, որ քաղաքացիների մոտ վստահությունը բարձրանա. ես առավել քան վստահ եմ, եթե հանրային վստահություն չկա, օրենքներ ընդունելով՝ մենք հարց չենք լուծի:

Ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել հանրային վստահությունը:

-Չմտնելով մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթի դետալների մեջ՝ դա մեծ ապագա ունենալ չի կարող: Այսինքն՝ կամ պետք է ձևավորվի հանրային վստահություն, որ նոր համակարգը գործի ի շահ տասնամյակներ հետո եկող մեր կենսաթոշակառուների, այդ թվում՝ նաև ինձ, կամ դա չպետք է ձևավորվի, և կտեսնենք՝ ինչ կլինի: Արձանագրեմ այն իրողությունը, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում այլընտրանք չունեն: Այդ խնդիրը ցանկացած իշխանության սեղանին դրվելու է: Վաղուց մեր քաղաքական համակարգը կարծես չի արձագանքում հասարակության և պետական մեր շահերին: Ամեն ինչ շատ արագ քաղաքականացվում է, դիտարկում ենք իշխանություն-ընդդիմություն պայքարի համատեքստում, և խոստովանեմ, որ, իմ համեստ կարծիքով, շատ ու շատ շահեր պարզապես ոտնահարվում են:

Կենսաթոշակաին բարեփոխումները այնպիսի ծանրակշիռ և լուրջ բարեփոխումներ են, որ, խոշոր հաշվով, մասնագիտական խնդիր է, և քաղաքական կուսակցությունները անհարկի շահարկելով, դրանով թեև վաստակելով որոշակի քաղաքական կրեդիտներ, բայց ամբողջության մեջ երկրի պետական շահերի տեսանկյունից այնպես չէ, որ մեծ բան են անում: Թեև ընդդիմադիր շատ գործիչներ փաստարկված դիտարկումներ ունեն: Եթե ինձ հարցնեք՝ մեր ամենամեծ բացթողումը ես կհամարեմ այն, որ մենք շատ ավելի բաց և շատ ավելի ազնիվ չենք խոսում՝ ելնելով, որ դա առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի ժողովրդագրական միտումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում