Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Համալիրի տնօրինությունը 2 տարի է խնդրում $20 մլն. պարտքը մարելու համար

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Մարզահամերգային համալիրի հայցը, որով պետք է կասեցվի ԴԱՀԿ-ի հայտարարած աճուրդի որոշումը։ «Մենք դատարան ենք դիմել՝ Մարզահամերգային համալիրի գրավի իրավունքը դադարեցնելու և գույքն արգելանքից հանելու պահաջով։ ԴԱՀԿ մասին օրենքի 37 հոդվածի 5 կետի համաձայն՝ ԴԱՀԿ-ն պետք է կասեցներ աճուրդը, քանի որ գործը քննվում է դատարանում, սակայն չէր կասեցրել, և աճուրդի որոշումն անօրինական է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարզահամերգային համալիրի իրավաբան Արմինե Հակոբյանը: Դատարանի այս որոշմամբ՝ մինչ վերոնշյալ հայցով դատական վճիռը համալիրի աճուրդը կկասեցվի:

Համալիրը կրկին աճուրդի կհանվի, թե ոչ՝ պարզ կլինի համալիրի գրավի իրավունքը դադարեցնելու և գույքն արգելանքից հանելու պահաջով Մարզահամերգային համալիրի հայցի առթիվ դատական վճռից հետո:

Այս պահին Մարզահամերգային համալիրի էլեկտրոնային աճուրդը ԴԱՀԿ կայքում դեռ դադարեցված չէ: Նշենք, որ այն այժմ աճուրդի է հանվել 15.6 մլրդ դրամով:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նախնական աճուրդի էր հանել Մարզահամերգային համալիրը 19 մլրդ 35 մլն դրամով (մոտ 48 մլն դոլար):

Հիշեցնեք. Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից 2009 թ. կառավարությունը 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են համալիրի շենք-շինությունները: Ընկերությունը չի կարողանում ժամանակին մարել վարկը, և ստեղծված իրավիճակի պատճառով բավական երկար ժամանակ դատական գործընթացներ են լինում: Փաստաթղթերով, սակայն, Մարզահամերգային համալիրը վարկի հետ կապված որևէ պատասխանատվություն չէր կրում:

20 մլն դոլար պետական վարկի խնդիրը լուծելու համար որոշվում է համալիրի սեփականատեր ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելով մարել նախկին բանկային պարտավորությունները` այն պայմանով, որ համալիրի ի պահ հանձնված 75% բաժնետոմսերը վերադարձվեն Մարզահամերգային համալիրին: Այս վարկի մարումը ևս ձգձգվում է:

Մարզահամերգային համալիրի տնօրինությունն այսօր ակնկալում է, որ իրենց ժամանակ տրվի պարտքը մարելու համար: «Քանի որ պարտքի ժամկետը վերջանում էր, մենք անցյալ տարվա վերջին դիմեցինք, և խնդրեցինք, որ կառավարությունը մեզ պարտքի մարման ժամանակացույց տա, և հստակեցվի պարտքը, սակայն իրենք դիմեցին դատարան»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը: Մեր հարցին՝ այժմ պարտքի մարման նոր ժամանակացո՞ւյց են ակնկալում, Կորյուն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք դրա համար էինք դիմել, որ խնդրում ենք երկու տարի ժամկետ՝ պարտքը մարելու համար»:

Երբ համալիրի տնօրինությունը վարկը երկարաձգելու համար դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը, մերժում է ստացել հետևյալ պատճառաբանությամբ` գրավառու-վարկատուի իրավունքը ՀՀ անունից վերապահվել է ՀՀ ՊՆ-ին: Թե որ օրենքով է ֆինանսների նախարարությունը բյուջեի պարտքը զիջել մեկ այլ կազմակերպության՝ հայտնի չէ:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն այսօր որոշում է կայացրել Մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ եղբորը՝ Մուրադ Մուրադյանին, Իրաքի դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում