Wednesday, 24 04 2024
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ

Սերժ Սարգսյանի ակնկալիքը Տիգրան Սարգսյանից

Պաշտոնապես պարզ դարձավ, թե որտեղ է ազգին իր դիվանագիտական ծառայությունները մատուցելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ երկիրը կլինի ԱՄՆ-ը:

Թեև այստեղ խոսքը ավելի շուտ և ավելի շատ կարող է լինել Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելու մասին, քան ազգին: Ազգը վաղուց հանձնվել է Ռուսաստանին, և հենց դրա համար էլ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանին պետք է Տիգրան Սարգսյանը, որպեսզի իր հանդեպ ամերիկյան դրական տրամադրվածությունը կարողանա տարածել Սերժ Սարգսյանի վրա և Վաշինգտոնում բացատրել ու հիմնավորել, որ Սերժ Սարգսյանը ինչ անում է՝ անում է ստիպված, ոչ թե ռուսներով հմայված, հետևաբար պետք է հասկանալ ու ներել, ինչպես կասեր Nasha Russia հեռուստակատակերգական շարքի հերոսներից մեկը:

Սերժ Սարգսյանի համար ապահովել «ալիբի»: Ահա այն գլխավոր խնդիրը, որ դրված է Տիգրան Սարգսյանի առաջ: Ըստ որում, նշանակումը տեղի է ունենում Հայաստանի համար հետաքրքրական իրավիճակում, երբ տեղի են ունենում ռուս-ադրբեջանական սերտ գործընթացներ, իսկ Հայաստանի ներսում ակտիվության հերթական չափաբաժինն է դրսևորում Ռոբերտ Քոչարյանը՝ այս անգամ նաև ԲՀԿ-ից հակադարձ շատ հետաքրքրական արձագանքով:

Այս իրավիճակում թե Ռուսաստանի և թե Քոչարյանի համար, մեղմ ասած, ոչ այնքան սիրելի Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի համար բավականին ցուցադրական քայլ էր՝ ԱՄՆ աջակցությամբ պաշարվելու ակնարկով:

Ընդ որում, հետաքրքրական էր այն իրողությունը, որ բոլորովին վերջերս Հայաստան արտահանձնվեց Աշոտ Սուքիասյանը՝ հայտնի Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալից: Սուքիասյանի արտահանձնման որոշումը երկար ժամանակ է՝ կար, սակայն դա տեղի չէր ունենում: Եվ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցից հետո, որն էլ, իր հերթին, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերգեյ Լավրովը այցելել էր Բաքու: Վրաստան այցից հետո Աշոտ Սուքիասյանը Սերժ Սարգսյանի վերադարձին գրեթե զուգահեռ վերադարձվեց Հայաստանին: Եվ ահա դրանից մի քանի օր անց էլ Տիգրան Սարգսյանը նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, այսինքն՝ տեղի է ունենում պաշտոնական նշանակումը:

Եվս մեկ ուշագրավ զուգահեռ՝ Բրյուսելում Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ հավաքի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ոտքի վրա զրուցում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ, իսկ ելույթի ժամանակ հաստատում Աֆղանստանում միջազգային առաքելությանը մասնակցելու Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն փորձում են ինչ-որ ժեստերով ակտիվացնել Արևմուտքի հետ հարաբերությունները, բարելավել սեպտեմբերի 3-ից հետո առկա խիստ բացասական վերաբերմունքը: Առայժմ արևմտյան արձագանքները վկայում են այն մասին, որ վերաբերմունքը բարելավելու ցանկություն Արևմուտքում կա, սակայն այլևս չեն ցանկանում անել դա «ավանսով», այսինքն՝ Հայաստանի իշխանություններից սպասում են ավելի գործնական ու նշանակալի քայլեր: Դեսպանի նշանակումը կամ Աֆղանստանում հանձնառությունը շարունակելու հավաստիացումը ակնհայտորեն բավարար չեն այդպիսիք համարվելու համար, քանի որ այդ քայլերը նվազագույնն են, որ Հայաստանը պետք է անի ոչ թե Արևմուտքի վերաբերմունքը փոխելու և վստահությունը վերականգնելու, այլ ընդամենը եղած, մնացած բարակ թելը վերջնականապես չկտրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում