Քիչ առաջ սկսվեց իշխող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ –ում Հայաստանի դեսպան նշանակմանը, ասաց, որ ուրախ է այդ կապակցությամբ: Նա նաև նշեց, որ որևէ խնդիր չունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Վարչապետն անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ասաց. «Ես երկու օր Ղարաբաղում եմ եղել, ըստ ոլորտների` պատասխանել էին, ամեն դեպքում` յուրաքանչյուր ողջամիտ հարցի պատրաստ ենք արձագանքել, եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ պատասխան կտանք»:
Դիտարկմանը, թե Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, վարչապետն ասաց. «Իսկ ու՞ր է մեկնել, որ վերադառնա: Մենք ուրախ ենք յուրաքանչյուր անձի` քաղաքականություն մուտքի համար»: