Դոնեցկի «Շախտյոր»ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ շուտով վաճառքում կլինի ակումբի նոր ամսագիրը, որի հիմնական հերոսը Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանն է:
Կայքի С кавказским акцентом վերնագրված նյութում հաղորդվում է, որ այս համարում կարելի է գտնել բազմաթիվ մանրամասներ «Շախտյոր»-ի պատմության և խաղացողների մասին: Ինչպես նաև նշվում է, որ ամսագրում կարևորագույն տեղը հատկացված է Հենրիկ Մխիթարյանի հետ հարցազրույցին և ֆոտոշարքին: Հավելենք, որ հայ ֆուտբոլիստի նկարը կզարդարի ամսագրի շապիկը: