Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սարի Թաղում Բոշա Օդոլը ՀՀԿ ընտրական շտաբը պաշտպանել է կրակելով և սպանելով

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Էդիկ Հակոբյանի գործի դատական քննությունը:

48-ամյա սարիթաղցի Էդիկ Հակոբյանը`«Բոշա Օդոլ» մականունով,  մեղադրվել է այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 28-ին, ժամը 13-ի սահմաններում իր մոտ ապօրինի պահելով ու կրելով հրազեն հանդիսացող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող՝ 9 մմ տրամաչափ ունեցող փամփուշտներ, վիճաբանության ժամանակ Սարի Թաղում սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել Սարգիս Աբրահամյանի և Սերգեյ Գալստյանի ուղղությամբ:

Սարգիս Աբրահամյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով. պատճառել է ձախ բազկի գնդակային միջանցիկ վիրավորում, որն ուղեկցվել է եռագլուխ մկանի վնասումով:

Սերգեյ Գալստյանին պատճառել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ՝ կրծքավանդակի ձախ կեսի գնդակային թափանցող կույր վիրավորում՝ առպատային պլևրայի, կրծքային, միջկողային, թիկնային մկանների, ստրապարկի, սրտի միջանցիկ վնասումով, ներքին և արտաքին սուր արյունահոսությամբ:

Սերգեյ Գալստյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Էդիկ Հակոբյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Էդիկ Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ ապօրինի հրազեն ու ռազմամթերք պահելու, գործադրելու համար: Իսկ երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտնելով, թե ատրճանակից արձակել է ընդամենը մեկ կրակոց և տուժողին սպանել է անզգուշաբար:

Էդիկ Հակոբյանը հայտնել է, թե շուրջ 30 տարի ճանաչել է նույն՝ Սարի Թաղի բնակիչ Սերգեյ Գալստյանին:

Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտները գտել է Արցախյան ազատամարտի տարիներին, պահել է իրենց փայտի ամբարում, դրա տեղն իմացել է միայն ինքը: Փամփուշտները միշտ էլ զենքի մեջ են եղել:

Երկար ժամանակ չի էլ հիշել ատրճանակի մասին: Բայց դեպքից մի քանի օր առաջ փայտ հանելու ժամանակ տեսել է ատրճանակն ու վերցրել, որ հանձնի ոստիկանություն: Չի հիշում, թե ինչու չի հանձնել:

2013 թվականի հունվարի 28-ին, ժամը 12-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից, ՀՀԿ նախընտրական շտաբի առաջ, որի պետն էր ինքը, տեսել է մի քանի տղաների: Ինչ-որ վիճաբանության մասին խոսակցություն է լսել, բայց ինքը տաքսի է նստել, որ գնա շուկա՝ գնումների:

Իր հեռախոսին զանգահարել է «Խուճ» մականունով Դավիթը, հայտնել է. «Ընկերդ՝ Սերգոն, եկել ա, ուզում ա կռիվ սարքել, մի հատ հեռախոսը տամ՝ իրա հետ խոսա»:

Դավիթը փորձել է հեռախոսը փոխանցել Սերգեյ Գալստյանին, բայց վերջինս ասել է. «Ես հեռախոսով չեմ խոսում»:

Լսվել է, որ Սերգեյն իր քրոջ տղային ասել է. «Սա կարա քո հետ տենց հանաք անի»: Լսվել են նաև Սերգեյի տված հայհոյանքներն ու վիճաբանության ձայներ:

Ինքը կանգնեցրել է տաքսին, վերադարձել Սարի Թաղ: Նախընտրական շտաբի մոտ մարդ չի եղել: Գնացել է Սարի Թաղի 27 փողոցի կողմը: Նկատել է, որ նախընտրական շտաբի մոտ կանգնել են 4-5 մեքենա, իջել են մոտ 15 հոգի, իրեն բարձրաձայն հայհոյելով՝ շարժվել են իր կողմը:

Նրանց մեջ են եղել Սերգեյ Գալստյանն ու Սարգիս Աբրահամյանը:

Ինքն առաջարկել է, որ նստեն մեքենաներն ու գնան դպրոցի կողմը՝ զրուցելու, բայց նրանք շարունակել են իր կողմը շարժվել:

Ինքը երկու քայլ ընդառաջ է գնացել նրանց:

Իր գոտկատեղում եղած ատրճանակն այդ պահին ընկել է գետնին: Ինքը կռացել է ատրճանակը վերցնելու: Բարձրացնելու պահին, քանի որ ձգանի դիմացի հատվածում ոչինչ չի եղել, հրազենից պատահական կրակվել է: Այդ ժամանակ ինքը տեսել է, որ Սերգեյը բռնել է կրծքավանդակը: Ինքը փախել է:

Հետագայում տեղեկացել է, որ ոստիկանությունը փնտրում է իրեն, ինքնակամ ներկայացել է: Կրակոցը եղել է մեկ հատ, ինքը ոչ ոքի վրա նշան չի բռնել:

Լրացուցիչ ցուցմունքում ամբաստանյալը հայտնել է, թե ատրճանակից կրակ է արձակվել ոչ թե այն գետնից բարձրացնելու ժամանակ, այլ երբ արդեն գետնից բարձրացրել էր:

Տեսել է, որ Սարգիսն ու մյուսները իրենից երեք-չորս մետր հեռավորության վրա են, ինքը հնարավորություն չունի նույնիսկ փախչելու, ատրճանակը պահել է Սարգսի թևի ուղղությամբ՝ ասելով, որ կանգնեն, միաժամանակ քաշել է ատրճանակի հրահանը, բաց է թողել, նույն պահին ատրճանակն իր համար անսպասելի կրակել է:

Ինքը ձգանին չի դիպել, բայց կրակոց է արձակվել:

Իրականում ինքը կրակելու, որևէ մեկին սպանելու կամ մարմնական վնասվածք պատճառելու ցանկություն չի ունեցել, իր ամբողջ նպատակը եղել է թույլ չտալ, որ մոտենան ու իրեն ծեծի ենթարկեն:

Իր համար անսպասելի կրակվել է, ու անզգուշաբար է սպանել Սերգեյ Գալստյանին, անզգուշաբար է մարմնական վնասվածք պատճառել Սարգիս Աբրահամյանին:

Վերջինս իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե քեռու հետ  ՀՀԿ նախընտրական շտաբ են գնացել՝ նախօրեին շտաբում եղբորը հասցված ապտակի պատճառով պարզաբանում կատարելու:

Էդիկ Հակոբյանն այնտեղ չի եղել: Շտաբում եղած անձինք իրենց հարվածել են, մի քանիսն էլ իրենց բաժանել են: Իրենց շտաբից հանել են, ծեծել: Քեռին՝ Սերգեյ Գալստյանը, ասել է, թե կխոսեն Էդիկ Հակոբյանի գալուց հետո:

Ինքը, եղբայրն ու քեռին մեքենա են նստել, եղբայրն ու ինքը ցանկացել են զանգել իրենց ընկերներին, քեռին չի թողել: Նորից գնացել են շտաբի մոտ՝ մտածելով, թե Էդիկը եկած կլինի:

Վերջինս կանգնած է եղել խանութի մոտ՝ դեմքով դեպի նախընտրական շտաբը: Նրա հետևում մոտ տասը հոգի է եղել: Էդիկը կանգնած է եղել զենքը ձեռքին, բայց ինքը չի մտածել, որ նա կկրակի:

Այդ ժամանակ Էդիկ Հակոբյանը գոռացել է. «Էս շտաբի վրա եք եկե՞լ», ու կրակել է իր վրա:

Ինքը զգացել է, որ ձախ թևը վնասվեց, մտածել է՝ քեռուն էլ կկրակի: Շրջվել է քեռու՝ Սերգեյ Գալստյանի կողմը: Լսել է կրակոցի ձայն: Տեսել է, որ Էդիկ Հակոբյանը կրակեց քեռու վրա: Քեռին երկու քայլ է կատարել, գնացել դեպի խանութ ու կռացել է:

Ինքը բռնել է քեռու գլուխը: Քեռին ասել է. «Օդոլը իմ վրա կրակեց»: Ինքը հայհոյել է Օդոլին՝ Էդիկ Հակոբյանին, նրա որդի Վանուշը մոտեցել ու ոտքով խփել է: Հետո բոլորը փախել են, այդ թվում՝ Էդիկ Հակոբյանը:

Ինքը քեռուն դրել է մեքենայի մեջ, եղբոր հետ տարել է հիվանդանոց…

Գործի դատական քննության ժամանակ տուժող Սարգիս Աբրահամյանը Հայաստանում չի եղել, նրա նախաքննական ցուցմունքներն են դատարանում հրապարակվել ու հետազոտվել:

Ըստ վկա Գևորգ Աբրահամյանի՝ Սարգիսի եղբոր, վիճաբանությունը սկսվել է նախընտրական շտաբում կատակով հայհոյելուց և իրեն հասցված ապտակից:

Քեռին՝ Սերգեյ Գալստյանն ասել է. «Օդոլին տեսնեմ, ասեմ՝ իրա թուլեքին ինչպե՞ս ա դաստիարակել, որ ինձ չեն ճանաչում»: Դրա համար են հետ գնացել շտաբի մոտ…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Էդիկ Հակոբյանը երկու մարդու կյանքից զրկելու դիտավորությամբ է կրակել ապօրինաբար իր մոտ պահվող ատրճանակից: Նրան մեղսագրված արարքները ապացուցված են գնահատվել:

Էդիկ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013թվականի փետրվարի 5-ից:

 

Լուսանկարը՝  shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում