Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Հուլիսի 1-ին ոչինչ էլ չի լինի. գործարարները պնդում են` իրենք հարկային դաշտում են աշխատում

«Մենք հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, սահմանել խաղի կանոններ: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի դուրս գան ստվերից: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն՝ իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»,- մայիսի 14-ին գործարարների հետ հանդիպումից հետո ասել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հուլիսի 1-ին հաշված օրեր են մնացել, և բոլորին շատ հետաքրքիր է, թե Հովիկ Աբրահամյանի՝ գործարարներին ստվերից դուրս բերելու օպերացիան ինչ արդյունքներ կգրանցի: Թեև նա օրերս հայտարարեց, որ արդյունքը հուլիսի 1-ից հետո է երևալու, երբ ՊԵԿ-ը տասնօրյակը մեկ ստուգումներ իրականացնի և հաշվետվություն ներկայացնի, թե որ գործարարի մոտ հարկային ինչ փոփոխություններ են նկատվել, սակայն որոշ գործարարների մոտ այս ընթացքում արդեն 2-3 ստուգում եղել է:

Այն, որ գործարարների մոտ արդեն իսկ ստուգումներ են իրականացվել, փաստում են հենց իրենք, բայց շտապում են հավելել, որ այդ ստուգումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, և Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից առաջ էլ իրենք աշխատում էին ստվերից դուրս՝ օրինական հարկային դաշտում:

«Ինձ պատկանող հիմնարկում միշտ էլ իմ աշխատանքը թափանցիկ է եղել: Միշտ էլ հարկերը վճարվել են: Էնպես որ՝ առանձին փոփոխություններ իմ հիմնարկը չի զգացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով ևս մայիսին մասնակցում էր գործարարների հավաքին:

«Մարդիկ կան, որ շրջանցում էին օրենքը, այ, իրենց համար փոփոխություններ եղել են, իսկ ինձ պատկանող հիմնարկում հարկերի շրջանցում չի եղել: Ով ազնիվ ա աշխատել, կշարունակի աշխատել, ով որ փորձել ա զարտուղի ճանապարհներով հարկերը թաքցնել՝ դրանց վրա մեծ տարբերություն կա»,-հավելեց Բադեյանը: Նշենք, որ նրան են պատկանում «Եվրոստան Ույուտ» և «Լույս Կոմ» ՍՊԸ-ները:

Նրա խոսքով՝ բոլորին հարկային դաշտ բերելու, հավասար մրցակցային պայմաններում աշխատելու վարչապետի ծրագիրը կիրագործվի: «Դա հնարավոր ա և անխուսափելի: Հուլիսի 1-ից ֆինանսների նախարարությունը իր զեկույցը կպատրաստի, և բոլորս կիմանանք՝ ինչն ինչոց է»:

Ստուգումներ են եղել նաև «Մաքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանին պատկանող ընկերությունում: Հարկային պարտավորությունների, հարկերից խուսափելու հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել: Երկու անգամ կատարված ստուգումների արդյունքում ընդամենը, իր խոսքով, տեխնիկական, թղթաբանական, մանր բաներ են հայտնաբերվել:

«Հարկերից խուսափելու որևէ խախտում չի գրանցվել: Ես հարկային դաշտում աշխատելու հետ կապված խնդիր չունեի: Իմ մասով ոչ մի փոփոխություն չի լինելու հուլիսի 1-ից հետո, քանի որ ես աշխատում եմ հենց վարչապետի հայտարարած դաշտի մեջ»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ խոստացված օրվանից հետո չենք ունենա այն, ինչ ցանկանում է վարչապետը, այսինքն՝ որ բոլորն աշխատեն հավասար մրցակցային դաշտում, ստվերից դուրս, բայց այդ օրվանից կսկսվի ավելի հետաքրքիր գործընթաց, և կունենանք բավական հետաքրքիր պատկեր:

«Ով որ ասում է, որ ստվեր կա, ուրեմն ինքը հաստատ գիտի՝ որտեղ է ստվերը, և ըտեղից էլ պետք ա սկսի երևի»,- եզրափակեց գործարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում