Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երրորդ նախագահը հետևանքների մեջ լուծումներ փնտրող է. պատասխանատուն Քոչարյանն է

Ռուսաստանում ներգաղթյալների մուտքի սահմանափակումները դեռևս հիմք չեն` կարծելու, որ մեր հայրենակիցները կմոռանան Ռուսաստանի ուղին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե անգամ օրինակներով գիտի, որ մարդիկ ամեն մի փոքր թելը կօգտագործեն ` ընդունելու թեթևացված կարգով քաղաքացիությունը:

«Այսինքն` եթե Հայաստանի քաղաքացիությունը պահելը միայն հայրենասիրական քայլ է, չեն ուզում մեր երկրի, իրենք իրենց երկրի հետ կապերը խզեն, էս լրացուցիչ բարդությունից հետո չեմ բացառում, որ նրանք գնան, այսինքն` նույնիսկ գիտեմ ավելի կոնկրետ դեպքեր, որ ավելի հեշտ ճանապարհ են ընտրում: Ի վերջո, մեր պետությունը, մեր իշխանությունն է շահագրգռված, որ նրանք գնան Ռուսաստան, որովհետև մեր երկիր եկող գումարը նրանք են բերում: Մեր ՀՆԱ ահռելի մասը գալիս է այդ գումարներից. եթե նրանք չգնան, չաշխատեն, մեր երկրի գնողունակությունը կնվազի, և ուրեմն ինչքան կնվազի նաև առևտուրը, սպասարկումը և այլն, կարծում եմ` դրա համար են մեր իշխանություններն էսպես ոտքուձեռք ընկած ամեն կերպ ջանում համոզել մեր բարեկամ Ռուսաստանին, որ էս խնդիրը հայերի դեպքում մասնավոր լուծում գտնի»,- ասաց նա:

Խառատյանի խոսքով` այս կերպ մեր իշխանությունները ջանում են աշխատանքային միգրացիայի խնդիրը լուծել, ոչ թե քաղաքացիության, բայց Ռուսաստանն էլ իր ծրագիրն ունի, և ինչպես միշտ, տվյալ դեպքում միանգամայն նորմալ է, որ ինքն իր երկրի խնդիրը լուծի, ոչ թե Հայաստանի: Ազգագրագետի խոսքով` զարմանալի չէ, որ Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրու մեր հայրենակիցները որպես աշխատաշուկա ընտրում են Թուրքիան, դա շատ կանխատեսելի է, քանի որ Վրաստանը նույնպես հագեցած շուկա ունի, ցավոք չի կարող ընդունել նրանց, Պարսկաստանը կարծեք թե առանձնապես շատ աշխատատեղեր չի կարողանում տրամադրել, և գնացողներն ավելի շատ մասնավոր աշխատանքի են գնում:

«Առևտրային իմաստով կարծեք թե Թուրքիան բաց շուկա է, նույնիսկ իր համար էս պահին ծանրագույն հարևանների հետ մեծ թափով առևտրատնտեսական հարաբերություններ ունի, եթե Եվրոպան դռները փակի, կամ Ռուսաստանն է մնում, կամ Թուրքիան. այդպես էլ պիտի լիներ: Ես կարծում եմ, ճիշտն ասած, շատ վատ բան է լինելու` էս բոլորը հանգուցալուծվելու է, ցավով եմ ասում, Եվրասիայում հաստատվելով և այնտեղից եկող հիմնական պատժամիջոցներով բողոքի պոռթկումները փակելով և կեղեքման անսահմանությամբ: Արդեն իսկ մեր բնակչությունը ոչ մի շնչելու և որևէ կերպ հեռանկար կազմելու հնարավորություն չունի»,- ասաց նա` նկատելով, որ թեպետ դեռ երիտասարդական ինտենսիվ ցույցեր կան, բայց շատ վախենում և հավանական է համարում, որ այս թուրք- սլավոնական միությունն ի վերջո «գլավլիտ»-ի միջոցով, գրաքննության ենթարկելու, ով չկարողացավ էդ փոխհատուցումները տալ` գույքի բռնագրավման միջոցով, փակելու է բոլոր տեսակի բողոքի հնարավորությունները և լռեցնելու է այլակարծությունն առհասարակ:

Անդրադառնալով երկրորդ նախագահի վերադարձի փորձերին` Խառատյանը նշեց, որ դա որևէ խնդիր չի լուծելու, քանի որ նրա համոզմամբ այս ամբողջ պատասխանատվության առնվազն 67 – 70 տոկոսը կրում է հենց ինքը` Ռոբերտ Քոչարյանը: «Սա իմ անսասան համոզմունքն է, հիմնական պատասխանատվությունը կրում է երկրորդ նախագահը, ով իրեն համարեց, որ տնտեսության առաջատար է, որ երկրում տնտեսության զարգացման հիմք դրեց, եղած ամբողջ սեփականաշնորհումից հետո առաջին նախագահի ժամանակ կուտակված գույքի վաճառքի միջոցով հավաքագրած գումարները շինարարության տակ մեռցրեց, շինարարական տնտեսության վերածեց Հայաստանը, հետն էլ ահռելի թվով ողբերգական ճակատագրեր թողնելով»,- ասաց նա:

Խառատյանի կարծիքով` երրորդ նախագահն արդեն ծրագիր չունեցող մեկն է, նա ընդամենը հետևանքների մեջ լուծումներ փնտրող, ազգագրագետն ընդգծեց` իր (Սերժ Սարգսյանի – հեղ.) իսկ իշխանության համար լուծումներ փնտրող և նույնպես հնարավորինս այստեղից – այնտեղից իր միջավայրին ապահովող մեկն է, բայց երկրորդ նախագահը կարծեք գիտակցաբար մեր երկրի ողջ իրավիճակի համար պատասխանատու մեկն է:

Ազգագրագետը լիահույս է, որ դեռ տևական ժամանակ Հայաստանին չեն ընդունի թուրք – սլավոնական միություն, քանի որ մեր երկրում իսկապես զգալի է գիտակից և վախը հաղթահարած, ակտիվ և եռանդուն երիտասարդական տարբեր խմբերի միավորում: Խառատյանը գրեթե վստահ է, որ նրանք կարող են ինչ-որ կերպ ազդել: «Ինչ-որ կերպ էլ չէ, շատ ուղղակիորեն կարող են ազդել թե էս գործընթացների, թե առտջիկա քաղաքական զարգացումների, թե ընտրությունների, թե այլնի վրա: Վերջին հաշվով` էս բոլոր ՀՀԿ-ականները փախչելու են, չգիտեմ` նոր քաղաքական ուժերն իրենց կընդունե՞ն, թե՞ չէ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում