ՀՀՇ վաչության անդամ, Վանաձորի կառույցի ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ վերջին հանրահավաքը մեծ ցնծություն է առաջացրել իրենց մարզում:
«Այն մարդիկ, որոնք կասկածում էին, թերահավատ էին, այսօր արդեն լրիվ համոզվել են, որ արդեն իրավիճակ է փոխվել, մնում է միայն այդ փոփոխությունները ֆիքսել: Իսկ ֆիքսելու համար ժամանակ է պետք: Իհարկե, հակառակ կարծիք ունեցողներ էլ կան, բայց դրանց թիվը շատ քիչ է, ճնշող մեծամասնությունը շատ տպավորված է»,- նշեց պարոն Մանուկյանը: