Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Համակարգային ճգնաժամի հայելին

«Հանրային» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը որևէ անդրադարձ չկատարեց Հայաստանի հասարակության համար ներկայիս ամենահրատապ խնդիրներից մեկին՝ էլեկտրաէներգիայի թանկացման հարցին: Հաղորդավարն էլ, որ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային համակրանքներն էր փորձում պարզել, չգիտես ինչու չցանկացավ որևէ բան հասկանալ էներգետիկ ոլորտում նոր թանկացումների մասին: Իսկ խնդիրը, բնականաբար, միայն թանկացումներով չէ, որ սահմանափակվում է, այլ էներգետիկ համակարգի վիճակով ընդհանրապես:

Խոսք է գնում համակարգի ֆինանսական ճեղքվածքի և հետագա կայուն գոյության մասին, որով էլ փորձ է արվում բացատրել թանկացումները: Այլ կերպ ասած` ոչ թե հումքն է թանկացել, ինչպես լինում է սովորաբար թանկացումների դեպքում, այլ վիճակը համակարգում հասել է ճգնաժամայինի, և անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսում է հովհարային անջատումների վտանգի մասին: Եվ այս հանգամանքը առավել ևս պետք է որ դառնար Սերժ Սարգսյանի հարցազրույցի թեմաներից մեկը, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Ըստ որում` հետաքրքրական է, որ էներգետիկ ոլորտը տեղ չէր գտել նաև ոչ իշխանական ուժերի 12 պահանջների շարքում: Մոռացության է մատնված նաև, այսպես կոչված, գազի հանձնաժողովը: Ոչ իշխանական ուժերը իրենք էին հարցը նախաձեռնել, իրենք էին ուզում հանձնաժողով ստեղծել գազային ոլորտն ուսումնասիրելու համար, հետո ՀՀԿ-ն մերժեց, բայց մի քանի օր անց ինքը հանձնաժողով ստեղծեց, ոչ իշխանական ուժերն էլ չբոյկոտեցին, համաձայնեցին աշխատել: Ինչո՞ւ այսօր չկան հարցադրումներ այդ հանձնաժողովի գործունեության հետ կապված, ինչո՞ւ չկա ոչ իշխանական ուժերի հետևողականությունն ու պարբերական հետաքրքրվածությունը:

Հայաստանի էներգետիկ համակարգն, ըստ էության, հանդիսանում է պետականության մանրակերտերից մեկը` ոչ միայն այն իմաստով, որ ռազմավարական կարևոր ոլորտ է ցանկացած պետության համար ապրիորի, այլ որովհետև Հայաստանի էներգետիկայում արտացոլվել է այն, ինչ կատարվել է պետության հետ: Էներգետիկայում արտացոլվեց պատերազմը, շրջափակումը, արտացոլվեց նաև այդ ընթացքում որոշ մարդկանց հնարամտությունը և իրավիճակից օգտվելու կարողությունը, հետո էներգետիկայի ոլորտում արտացոլվեց կայունությունը, սակայն միևնույն ժամանակ նաև որոշ մարդկանց այդ կայունությունից անձնական ու խմբակային-ընտանեկան օգուտներ քաղելու կարողությունն ու հնարամտությունը: Հետո էներգետիկ ոլորտում արտացոլվեց Հայաստանի գաղութացումը կամ վերագաղութացումը, երբ համակարգը հանձնվեց Ռուսաստանի տիրապետությանը: Եվ հիմա էներգետիկ ոլորտում արտացոլվում է Հայաստանի անկախության կորուստը, Հայաստանի թալանը և Հայաստանի ճգնաժամը:

Երբ այսօր խոսք է գնում էներգետիկ ոլորտում ֆինանսական ճեղքվածքի մասին, ապա դա խոսում է նաև ընդհանրապես Հայաստանի ֆինանսական ճեղքվածքի մասին: Էներգետիկան ընդամենը մեկն է այն ուղղություններից, որտեղից պետք է գումարներ հավաքել այդ ճեղքվածքը լցնելու համար: Եվ քանի որ համակարգը հանդիսանում է Հայաստանի անկախության ընթացքի փուլային արտացոլումը, հայելապատկերը, ապա համակարգի, ոլորտի վերաբերյալ հարցադրումներն ու վարքագծերը ևս հանդիսանում են հայաստանյան ընդհանուր պատկերի արտացոլումը. կարևոր հարցերը մատնվում են կա՛մ լռության, կա՛մ մանիպուլյատիվ բաժանումների, այսինքն` ինչ-որ բանի մասին խոսվում է, ինչ-որ բանի մասին լռություն պահպանվում: Ինչպես, օրինակ, Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին ընդհանրապես, երբ, ասենք, այդ իրավիճակում որևէ ուժի ներկա կամ նախկին դերակատարության մասին ինչ-որ բան ասվում է կամ ամեն ինչ է ասվում խստագույնս, իսկ որևէ ուժի նախկին կամ ներկա դերակատարության մասին լռություն է պահպանվում, ավելին՝ տեղի են ունենում մաքրագործման, ֆիլտրացիայի, իսկ հաճախ նաև սրբացման գործողություններ:

Ու դա այն դեպքում, երբ Հայաստանում իրադարձությունները զարգացել են «սահուն», «պատճառահետևանքային» հստակ տրամաբանությամբ, մի փուլը բխել է մյուսից, ոչ թե եղել է մյուսի շրջադարձը, հեղափոխական փոփոխությունը կամ բեկումը: Հայաստանի անկախության ընթացքի յուրաքանչյուր ժամանակահատված եղել է նախորդի տրամաբանական շարունակությունը, բխել է նախորդից, նախորդի պարագայում այդ հաջորդը չէր կարող չլինել: Օրինակ` եթե իշխանության մեջ խրախուսվել, գնահատվել և առաջ են մղվել ծառայամտությունը, հանուն տերերին դուր գալու նպատակն արդարացնում է միջոցները փիլիսոփայության կիրառումն ու խրախուսումը, ապա զարմանալին արդեն հաջորդ փուլում օրենքի իշխանության ձևավորումն է և ոչ թե անօրինության ինստիտուցիոնալացումը, հետո դրա, այսպես ասած, մշակութային շերտի, քաղաքակրթական շերտի ձևավորումն ու հավերժացումը:

Էներգետիկայի համակարգը այդ պատմական ընթացքում եղել է առանցքային, և եթե պետությունը հասնում էր համակարգային ճգնաժամի, էներգետիկան չէր կարող զերծ մնալ այդ ճգնաժամից: Տրամաբանական է, որ այդ ամենից ելքը որոնվում է բնակչության գրպանում: Հայաստանում ամեն ինչի համար վճարել է բնակչությունը, անկախության տարիների բոլոր փուլերում՝ միայն բնակչությունը, միայն հասարակությունը: «Էլիտաները» չեն վճարել երբեք, պարզապես տարիների ընթացքում ավելացել է նրանց և հասարակության միջև կտրվածությունը, ինչի պատճառը եղել է այն, որ տարիների ընթացքում ավելացել է այն, ինչ հնարավոր էր վերցնել բնակչությունից:

Այժմ մի փոքր պարադոքսալ վիճակ է՝ վերցնելիքը վերստին պակասում է, բայց բնակչությունից վերցվողը ավելացնում են: Դա համարժեքության և բարոյականության լիակատար կորստի վկայությունն է՝ ճգնաժամի վերջին փուլը: Դրանից հետո կա՛մ առողջացումն է սկսվում, կա՛մ աղետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում