Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Անկարայի անհավանական ժեստը Ռուսաստանին

Թուրքական Hürriyet թերթի սյունակագիր, հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդն իր հոդվածում անդրադարձել է Էրդողանի մոսկովյան այցին.
«Ներկայումս շատ կարևոր է, թե Էրդողանն ինչպես է իրեն պահել միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում Ռուսաստանի կողմից թուրքական առաջին ատոմակայանի նախագծի իրականացման հարցում:

Բնականաբար, ես չգիտեմ, թե Էրդողանն ու Մեդվեդևն ինչ են խոսել, սակայն իմ դատողությունները հենված են մամլո ասուլիսի ժամանակ նրանց պահելաձևի վրա:

Պետք է նկատել, որ Թուրքիան անհավանական քայլ է կատարել` Ռուսաստանին ընդառաջ գնալով, ինչին վստահաբար չէր գնա աշխարհի և ոչ մի երկիր: Դա առավել ակնառու է դառնում Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային աղետի ֆոնին: Արդյո՞ք Ռուսաստանը գիտակցում է այդ ամենը:

Ընդհանուր առմամբ, աշխարհը չեռնոբիլյան անցյալ ունեցող Ռուսաստանին խորապես չի վստահում թե՛ տեխնոլոգիաների, թե՛ անվտանգության միջոցների, թե՛ կադրերի պատրաստման հարցում: Եվ չնայած դրան` Էրդողանը հայտարարեց, որ, անկախ ամեն ինչից, նա վստահում է Ռուսաստանին` թուրքական առաջին ատոմակայանի կառուցման նախագծի իրագործման հարցում: Դա վստահության շատ մեծ քվե է ռուսական միջուկային ոլորտին:

Ինչ-որ տեղ կարող է զարմանալի թվալ այն, որ Անկարան չափազանց բարեկամական մոտեցում է ցուցաբերում Մոսկվայի հանդեպ, քանի որ այսօր աշխարհը թերահավատորեն է նայում տվյալ ոլորտում այնպիսի բարի համբավ ունեցող երկրներին, ինչպիսին, ասենք, Ճապոնիան է:

Միևնույն ժամանակ, Էրդողանը կարող էր օգտվել ճապոնական աղետից և Ռուսաստանին հայտարարեր, որ, կապված վերջին իրադարձությունների հետ, իրենք վճռել են վերանայել այդ նախագիծը: Սակայն նա վարվեց հակառակ կերպ:
Այժմ մենք համակ ուշադրությամբ պետք է հետևենք Ռուսաստանի պատասխան քայլերին: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք Ռուսաստանը համարժեք կերպ կփոխհատուցի Թուրքիային: Արդյո՞ք Ռուսաստանը կփոխի գազի գների շուրջ իր անզիջում դիրքորոշումը և որոշակի զիջումների կգնա Թուրքիային: Արդյո՞ք նա կվերանայի կիպրական հարցում իր որդեգրած դիրքորոշումը:

Տրամաբանությունը հուշում է, որ հենց այդպես էլ պետք է լինի. ես քեզ, դու ինձ»:
Հիշեցնենք, որ Աքքույուի ատոմակայանի կառուցման տենդերը հայտարարվել է 2008 թվականի մարտի վերջին: Համապատասխան հայտեր էին ներկայացրել 13 ընկերություններ, որոնցից Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությունը 2009 թվականի մայիսին ընտրեց «Ռոսատոմի» դուստր ընկերություն հանդիսացող «Ատոմստռոյէքսպորտ» ընկերությանը: Վերջինս պետք է 4 էներգաբլոկ և 4800 մեգավատտ հզորությամբ ատոմակայան կառուցի Աքքույուում: Նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում