Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման հետ հաշտվելու մասին, հաղորդում է BBC-ն: Հաշտեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 23.00-ին:
Նեթանյահուն այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ խոսելուց հետո:
Եգիպտոսի վարչապետ Մոհամեդ Քամել Ամրը պաշտոնապես հայտարարել է Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հաշտության մասին Կահիրեում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ վերջին տեղեկությունների՝ հակամարտության մեկ շաբաթվա ընթաքում զոհվել է ավելի քան 140 պաղեստինցի և 5 իսրայելցի: