Այսօր կառավարության նիստից հետո Կարեն Անդրեասյանը, «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայից հետո ՄԻՊ-ի հայտարարությանը, որը միանշանակ չընդունվեց քաղաքացիների կողմից, ասաց. «Իմ հայտարարության մեջ էպիզոդներն են կարևոր, թե ինչ էպիզոդ եմ նկատի ունեցել ես: Կմեջբերեմ մի կոնկրետ էպիզոդ, որը տեսել եմ մինչև հայտարարության գրելը. «Գալա» թիվիի էպիզոդում ոստիկանները քաղաքացուն նույնիսկ մատով չէին դիպչում, բայց տեսնում ենք մի քաղաքացի, 40 տարեկանին մոտ, մեջքից հարվածում, բրդում, խփում և փախչում է: Այդպիսի վարքագիծը որևէ երկրում ուղղակի անթույլատրելի է»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ իր խնդիրը, իհարկե, ոստիկանների գործողություններն են և ոստիկաններից մարդկանց պաշտպանելը, եթե նրանք անում են ապօրինություն: Միևնույն ժամանակ այստեղ չի կարելի բոլոր ոստիկաններին միանշանակ և միանգամից մի կողմում դնել, մյուս կողմում՝ քաղաքացիներին:
Նա նշեց, որ ինքը տեսել է կադրեր, որտեղ ոստիկանը բռնություն է կիրառում: Նրա կարծիքով՝ դա համաչափ չէ: Ես տեսնում եմ, որ այնտեղ անցնում է սահմանը, բայց ես վերջնական գնահատական չեմ տալիս: Ոստիկանությունը պարտավոր է ինձ տալ պարտավորություններ, թե ինչու է անզեն, ոչինչ չանող քաղաքացուն ոստիկանը ծեծում:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: