Գանայի հավաքականի և ռուսական «Սատուռն»-ի նախկին ֆուտբոլիստ Պրինս Ամոակոն կտրել է Գանայի մայրաքաղաք Ակրայում գտնվող ակումբներից մեկի տիրուհու ականջը:
Ghanasoccernet.com-ի հաղորդմամբ, ականջից զրկված ակումբի տիրուհին օրեր առաջ աշխատանքից հեռացրել էր 37-ամյա ֆուտբոլիստի ընկերուհուն, ինչն էլ դարձել է Ամոակոյի նման բուռն պահվածքի պատճառ:
Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո ֆուտբոլիստը դիմել է փախուստի: Ոստիկանությունն այժմ փնտրում է նրան և ձեռնարկել է բոլոր միջոցները, որ նա չկարողանա երկրից դուրս գալ: