Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Երեք պատճառ, որոնք ձգձգում են Հայաստանի անդամակցումը Եվրասիական ՏՄ-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Ռուսաստանի փոխնախագահ Իգոր Շուվալովը նախօրեին հայտարարել է, որ «եթե Հայաստանը հաջող կերպով միանա մեր ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը, և այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»: Եվ այս հանգամանքը նա առայժմ որպես խոչընդոտ է համարել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար:

– Այո՛, տնտեսական հարցերի հետ կապված այդ խնդիրն ակնհայտ է, քանի որ Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին մեր անդամակցումը խաղի կանոններ է փոխում տնտեսության և առևտրի համար: Դրա առաջին փուլը մեզ համար շատ բացասական կլինի, քանի որ, գիտեք, ԵՏՄ-ի մեջ մաքսային վճարները, տուրքերը սկսվում են 15 տոկոսից: Դա շատ բարձր ցուցանիշ է ու կհարվածի մեր առևտրին, գները կբարձրանան: Եվ պարզ է, որ Հայաստանը պետք է երաշխիքներ, նույն Ռուսաստանից աջակցություն ստանա: Այս հարցը շատ լուրջ է և միանգամից չի լուծվի: Հիմա նաև բացահայտվեց մեկ այլ հարց, որի մասին նախկինում ասել ենք, արձագանք չկար, բայց հիմա, բարեբախտաբար, խոսվում է: Հայաստանը ԱՀԿ-ի անդամ է, ինչը հակասում է ՌԴ-ի խաղի կանոններին: ՌԴ-ն դարձավ ԱՀԿ անդամ, ստանձնեց առաջիկա 5 տարիներին փոփոխություններ անելու պարտավորություն: Մենք ԱՀԿ անդամ ենք, բայց հիմա ընդունում ենք այլ խաղի կանոններ: Դա պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի առաջ: Փոխհատուցում այն երկրներին, որոնց նկատմամբ մենք պարտավորություն ենք ստանձնել: Այստեղ կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

– Փաստորեն, հիմա Ռուսաստա՞նն է կասեցնում մեր երկրի անդամակցությունն այդ կառույցին, և այն հուլիսի 1-ին տեղի չի՞ ունենա:

– ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառներից մեկն այն է, որ մենք այլևս հիմնադիր անդամ չենք կարող դառնալ, քանի որ հիմնադիր նիստը կայացել է մայիսի 29-ին: Ու այդ պատճառով ԵՏՄ-ին անդամակցելու կարևորությունը մեզ համար թուլացել է: Ի վերջո, Հայաստանի իշխանություններն ինչու էին շտապում անդամակցել: Քանի որ հրաժարվեցին Ասոցացման համաձայնագրից, շտապում էին, որ գոնե ԵՏՄ-ում հիմնադիր անդամի կարգավիճակ և վետոյի իրավունք ունենան: Եթե դու Եվրոպայի հետ խզում ես հարաբերությունները, պարզ է, որ օդում մնալը սխալ է: Ու քանի որ ՀՀ-ն հիմնադիր անդամ չդարձավ, ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը Հայաստանի համար թուլացավ: Երկրորդ գործոնը կապված է Ղարաբաղի հարցի հետ: Ակնհայտ է, որ մեր առաջ խնդիր դրվեց, թե պետք է հրաժարվենք ԼՂՀ-ից: Քննարկվեց հարց՝ Ղարաբաղով ենք մտնում Եվրասիական տնտեսական միություն, թե` ոչ: Եթե Ղարաբաղով ենք մտնում, ապա այնտեղ կան պետություններ, որ շատ տրամաբանական առարկություններ ունեն: Եվ արդեն ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի համար ԵՏՄ մտնելու պայմանագրում անպայման պետք է Ղարաբաղի հետ կապված կետ լինի: Իսկ Ղարաբաղի հարցը, կարծում եմ, Ռուսաստանը դրեց, և ես դա բացասական չեմ ընկալում: Օրինակ` երբ մենք պատրաստվում էինք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, այդ հարցը կար, պարզապես աղմուկ չէր բարձրացվում: Այնտեղ կետ կար, որ Ղարաբաղի հարցը լուծվում է Մինսկի խմբի շրջանակներում, և որ այն Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի հետ կապ չունի: Ուրեմն` այս պայմանագրում էլ անպայման Ղարաբաղի հետ կապված առանձին կետ կլինի, որ ԵՏՄ-ն չի կարգավորում ԼՂ հարցը, և որ այն կարգավորվում է Մինսկի խմբի շրջանակներում: Բայց ես չեմ կարծում, որ այդ հարցի հետ կապված այդքան արագ համաձայնություն ձեռք կբերվի:

– ՌԴ-ն Ադրբեջանի հետ էլ բանակցում է այդ երկրին ԵՏՄ ներգրավելու համար: Եվ կարծիք կա, որ ՌԴ-ն ուզում է նախ Ադրբեջանի հետ այդ հարցերը պարզել, և որ այս պարագայում Ադրբեջանն ավելի կարևոր է ՌԴ համար: Արդյոք այս հանգամանքն էլ իր հերթին չի՞ դանդաղեցնում մեր երկրի անդամակցումն այդ կառույցին:

– Ես շատ որախ կլինեի, որ ևս մի խոչընդոտ էլ առաջանա, որպեսզի մենք չդառնանք ԵՏՄ-ի անդամ: Այո, չի բացառվում: Եվ այն պահից, երբ Հայաստանը հայտարարեց, որ գնում է դեպի եվրասիական ինտեգրացում, նույն պահից մենք էլ պետք չէինք Ռուսաստանին: Եվ ես շատ զարմացած եմ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գոնե ֆորմալ եկավ Հայաստան, թեև այդ այցը ոչ մի արդյունք չտվեց: Բայց գոնե ասացին, որ չեն մոռացել Հայաստանին: Իրոք, Հայաստանն այլևս հետաքրքիր չէ ՌԴ-ին, քանի որ ինչ ունեինք, ամեն ինչ տվեցինք: Հիմա ՌԴ-ին Ադրբեջանն է հետաքրքիր: Եվ եթե ՌԴ-ն թույլ տա, որ Հայաստանն արագ դառնա ԵՏՄ անդամ, կկորցնի Ադրբեջանին այդ կառույց բերելու շանսը: Դա է պատճառը, որ հիմա ՌԴ-ն կձգձգի մեր անդամակցությունը, քանի որ այնուամենայնիվ հույսեր է փայփայում, որ Ադրբեջանը հետաքրքրություն կցուցաբերի, բայց նա էլ չի ցուցաբերում և իրեն ծանր է պահում: Ադրբեջանը միայն մի դեպքում կցուցաբերի հետաքրքրություն՝ եթե ՌԴ-ն արագ, կարճ ժամկետներում Ղարաբաղը տա իրեն: Իսկ դրա հավանականությունը ցածր է, դրա համար էլ ես չեմ հավատում, որ Ադրբեջանը մեծ հետաքրքրություն կցուցաբերի ԵՏՄ-ի նկատմամբ ու կդառնա անդամ:

– Փաստորեն, Ռուսաստանը շահագրգիռ չէ, որ Հայաստանն արագ անդամակցի ԵՏՄ-ին, բայց հարցը առկախ կպահի ու երբ իրեն հարմար լինի, այդ ժամանակ կտանի:

– Այո, կձգձգի որոշումը, ինչը ես շատ դրական եմ համարում: Եվ մեր անդամակցության ձգձգման պատճառները, ինչպես տեսանք, տարբեր են: ՌԴ-ի շահ կա, Ղարաբաղի խնդիր կա, այլ ֆորմատներում մեր պարտավորություններն են խոչընդոտում: Բայց ես համարում եմ, որ շատ լավ է, որ պատճառներ կան, որոնք թույլ չեն տալիս, որ մենք անդամակցենք ԵՏՄ-ին, քանի որ հայ ժողովրդի ապագան այդտեղ չէ: Այնտեղ խաղի կանոնները չեն բխում մեր երկրի շահերից:

– Այսինքն` այս ամառվա ընթացքում մենք չսպասենք անդամակցելուն:

– Ես դա չեմ բացառում, բայց կրկնում եմ` եթե ՌԴ-ն տեսնի, որ Ադրբեջանը ոչ մի հետաքրքրություն ԵՏՄ-ի նկատմամբ չունի, միգուցե վերադառնա ու Հայաստանին ասի՝ արագ անդամակցի: Բայց եթե նրանք հարգում էին Հայաստանին և մեծ ցանկություն ունեին, որ մեր երկիրն անդամակցեր այդ կառույցին, մայիսի 29-ին պարտավոր էին մեզ հետ միասին ստորագրել այդ պայմանագիրն ու մեզ դարձնեին հիմնադիր անդամ:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում