Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Լեռը մո՞ւկ ծնեց, թե՞ դիկտատուրա

Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հանդես է եկել գրեթե ծրագրային հայտարարությամբ՝ իր դժգոհությունը հայտնելով քաղաքացիական բողոքների կապակցությամբ, որոնց մասնակիցները, ըստ Հովիկ Աբրահամյանի, անհարգալից են վարվում պաշտոնյաների հետ, օրինակ մանրադրամներ նետում նրանց կողմը:

Երբ քաղաքացիերը մանրադրամներ էին նետում և «անհարգալից» վարվում Տիգրան Սարգսյանի կառավարության հանդեպ, Հովիկ Աբրահամյանին դա այնքան էլ չէր հուզում, գուցե նույնիսկ ոգևորում էր, բայց երբ նույն «անհարգալից», իրականում քաղաքացիների միանգամայն ադեկվատ և արժանի վերաբերմունքը դրսևորվում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հանդեպ, դա արդեն նրա համար դարձել է անհանդուրժելի, և Աբրահամյանը կոչ է անում արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ օրենսդրական մշակումներ ներկայացնել այդ իրողությունը կանխելու և սահմանափակելու մասին:

Այսպիսով, Հայաստանի վերջին շրջանի ներիշխանական վերադասավորումները, որ տեղի ունեցան կառավարության փոփոխության շուրջ ոչիշխանական քառյակի հուժկու միասնության առաջ բերած աժիոտաժի արդյունքում, մտնում են նոր փուլ՝ դիկտատուրայի հաստատման փուլ: Առայժմ գուցե գործ ունենք չափավոր դիկտատուրայի հետ, երբ քաղաքացիներին կարգելեն մանրադրամներ նետել պաշտոնյաների ուղղությամբ, սակայն կանցնի և այս փուլը, ու քաղաքացիներին արդեն կարգելեն հայացք նետել պաշտոնյաների ուղղությամբ՝ խոնարհել հայացքը, երբ որևէ պաշտոնյայի տեսնեն, հետո՝ ցածրացնել ձայնը, հետո՝ խոնարհել մարմինը, մինչև արդեն տվյալ պաշտոնյայի երկրպագություն: Եթե նոր կառավարության նշանակումը առիթ տվեց հասարակությանը իրավիճակը գնահատել հայտնի խոսքերով՝ լեռը մուկ ծնեց, ինչով բնորոշվում էր հուժկու պայքարի արդյունքը, ապա այսօր մենք տեսնում ենք, որ իրականում լեռը շատ ավելի վտանգավոր բան է ծնել՝ դիկտատուրա, ու այդ «նորածինը» բավական արագ հասունանալու ակնհայտ միտումներ ունի: Այլ տարբերակ Հովիկ Աբրահամյանը չունի՝ սեփական կառավարությունն անխուսափելի տապալումից ապահովագրելու համար: Եվ այդ նպատակով նա պետք է դիմի ուժային մեթոդներով պաշտպանվելուն: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, կանխազգալով սեփական կառավարության ապաշնորհությունը և պոտենցիալի բացակայությունը երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու հարցում, փորձում է կառավարությունը հասարակությունից պաշտպանելու պարտավորությունը դնել ուժային մեթոդների վրա: Այսինքն՝ նոր կառավարությունը պատրաստվում է պաշտպանվել ոչ թե գործերով, որոնք կփոխեն իրավիճակը և նաև հասարակության վերաբերմունքը իշխանությունների հանդեպ, կնվազեցնեն լարվածությունը, այլ պատրաստվում է պաշտպանվել դիկտատուրայով:

Սա նաև շատ հմուտ մարտավարություն է, որովհետև ուժային կառույցները գցելով իր և հասարակության միջև՝ Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, հմուտ մարտավարությամբ փորձում է հասարակության դժգոհության ահռելի մասը պարպել հենց ուժայինների վրա: Այս կամ այն խնդրի համար բողոքող հասարակությունը բախվելու է Հովիկ Աբրահամյանի օրենսդրական սահմանափակումներին, ինչն առաջացնելու է հասարակության դժգոհությունն առաջին հերթին այդ սահմանափակումները հսկող ոստիկանության հանդեպ:

Արդյունքում բոլորը հայհոյելու են ոստիկանությանը և ահագին մասով մոռանալու են բուն խնդիրներն ու դրանց համար պատասխանատու կառավարությանը: Լավ է մտածել Աբրահամյանը, ինչ խոսք: Մնում է, որ ոստիկանությունը մտածի՝ թե արդյոք այդ ամենը պե՞տք է իրեն:

Այս ամենում, սակայն, կա մեկ այլ շերտ ևս, որին էլ անպայմանորեն արժե անդրադառնալ: Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունն արվում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի, նաև դրա վերաբերյալ ԲՀԿ-ի արձագանքի ֆոնին: Այսինքն՝ շատ հավանական է, որ Աբրահամյանը փորձում է ապահովագրել իր կառավարությունը այն հարվածներից, որոնք նաև իր հետ համագորակցության արդյունքում քառյակը հասցնում էր Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ ի վերջո հասնելով դրա փոփոխության:

Աբրահամյանի նշանակումից հետո, սակայն, քառյակի հետ հարաբերությունը կարծեք թե խզվում է, և ստացվում է, որ քառյակն ուզում էր Հովիկ Աբրահամյանին օգտագործել, այնինչ քառյակին օգտագործեց Հովիկ Աբրահամյանըև հիմա մտածում է քառյակից ու Քոչարյանից «օրենսդրորեն» պաշտպանվելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում