Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Ինչի դեմ է պայքարում Արտակ Շաբոյանը, երբ մենաշնորհները չեն փոխվում

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է կարճ ժամանակում մրցակցային հավասար դաշտ ապահովել բոլոր գործարարների համար: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պայքարի արդյունքում, սակայն մոնոպոլիաները Հայաստանում չեն փոխվում, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են դժգոհել խոշորների հետ անհավասար պայմաններից: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ:

– Պարոն Շաբոյան, փաստորեն Հայաստանում մենաշնորհները չեն փոխվում, բայց Ձեզ այդ ընթացքում հաջողվում է մրցակցային դաշտ ապահովել, ինչպես Դուք եք ասում, դա ինչպե՞ս կբացատրեք:

– Ես չգիտեմ՝ տնտեսվարողների սեփականատերերը ովքեր են, ովքեր չեն, ինչպիսի հասարակական, քաղաքական կարգավիճակ ունեն, դա, բնականաբար, մեզ չի հետաքրքրում: Մենք գործ ունենք ընկերությունների հետ: Այնպիսի թյուր տպավորություն կա, որ խոշոր լինելը, խոշորացումը, գերիշխող դիրք զբաղեցնելը դա մրցակցության խախտում է հանդիսանում: Իհարկե, ոչ: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ խոշոր լինելը, գերիշխող դիրք զբաղեցնելը` դա խախտում չէ, դա բացարձակ խնդիր չի: Խնդիրը նրանց կողմից թույլ տված չարաշահումներն են: Իհարկե, մենք բազմաթիվ չարաշահումներ բացահայտել ենք այս տարիների ընթացքում: Եվ որևէ մեկը չի կարող ասել, որ որևէ չարաշահման փաստի առթիվ դիմել է մեր հանձնաժողովին, այդ խնդիրը գտնվել է հանձնաժողովի իրավասության շրջանակներում, և մեր բոլոր որոշումները հրապարակային են, մեր ինտերնետային կայքում է տեղադրված:

– Պարոն Շաբոյան, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները բազմիցս բողոքում են խոշորների հետ անհավասար մրցակցային պայմաններից: Դուք խոշորների խախտումների դեմ իրականում չե՞ք կարողանում պայքարել, միայն ժամանակ առ ժամանակ նրանց տուգանում եք որոշակի չափով, և դա է լինում Ձեր պայքարի ձևը: Դրանից որևէ էական բան չի փոխվում:

– Իսկ ի՞նչ գիտեք, չի փոխվում: Իհարկե, շատ բան փոխվում է: Ընդամենը մի օրինակ եմ բերում,- այդպիսի օրինակները բազմաթիվ են,- պետգնումների ոլորտում մենք ուսումնասիրություններ իրականացրեցինք, սոցիալական հաստատությունները ուսումնասիրեցինք, մանկապարտեզների գործունեությունը, բուժհաստատությունների գործունեությունը, և պարզվեց, որ համատարած երևույթ է այն, որ պետական հիմնարկները պետգնումներով չեն աշխատում, այսինքն՝ ուղղակի պայմանագիր են կնքում իրենց ուզած տնտեսվարողի հետ: Այսինքն՝ շրջանցում են պետգնումների օրենսդրությունը: Մենք հարյուրավոր դեպքեր բացահայտեցինք տարբեր ոլորտներում, մեղավորներին պատասխանատվության ենթարկեցինք: Այն պետական մարմինները, որոնց պատասխանատվության չկարողացանք ենթարկել, ուղարկեցինք իրավապահներին:

– Իսկ քանի՞ հոգի դրա համար պատասխան տվեց, քանի՞ պետական մարմին դրա համար պատասխան տվեց: Կարո՞ղ եք անուններ նշել:

–  Ընկերությունների անունները այս պահին ես չեմ կարող նշել, կարող եք հարցում ուղարկել, տանք այդ ընկերությունների անունները: Ինչի չեմ ուզում անուններ նշել, որովհետև հիմա այս պահին կարող է մեկի անունը տամ, մյուսի անունը չտամ, ես չեմ ուզում, որ ինչ-որ մի տնտեսվարող թիրախավորվի: Անուններ տալու դեպքում պետք է բոլորի անունները տալ: Իհարկե, տրվել են մամուլով մշտապես բոլորի անունները տրվել են: Անունները շատ են, հարյուրավոր անունների մասին է խոսքը և ուրախալին այն է, որ հանդիպումների ժամանակ շատ տնտեսվարողներ մեզ շնորհակալություն են հայտնել, գոհունակությամբ նշել են, որ պետգնումների ոլորտում իրավիճակ է փոխվել: Արդեն պետական մարմինները մրցույթներ են իրականացնում պատշաճ կարգով, և տնտեսվարողները բոլորը հնարավորություն ունեն մասնակցել այդ մրցույթներին:

– Նաև բավական դժգոհություն կա Ձեր հանձնաժողովից և բավական դատական հայցեր կան հանձնաժողովի հարուցած վարույթների հետ կապված:

– Եթե դիմել են դատարան, դա նշանակում է՝ դժգո՞հ են մեզանից: Դուք կարո՞ղ եք ինչ-որ տնտեսվարողի ասել, որը տուգանվել է, և որը գոհունակությամբ նշում է, որ այո, ինքը մեղավոր է և ինքը սխալ է թույլ տալիս:

– Կան նաև դատական դեպքեր, երբ տուգանքները վերականգնվում են, այսինքն՝ դուք եք սխալ լինում:

– Չկան, եթե գիտեք, ասեք: Ընդամենը մի դեպք է եղել այս մի քանի տարիների ընթացքում:

– Ասել է թե՝ Ձեր կարծիքով, այս ընթացքում ընդամենը մե՞կ իրական բողոք է եղել ձեր դեմ:

– Ոչ թե իրական բողոք է եղել, պարզապես այդ խնդրի հետ կապված բավական շատ ապացուցման կարիք կար: Մենք գտնում էինք, որ խնդիրը կար, բայց մեր ապացուցողական բազան մի քիչ թույլ էր, և մենք չկարողացանք լիարժեք ապացուցել, բայց մենք գտնում ենք՝ խնդիր կա: Միանշանակ չէր, որ մենք սխալ էինք տուգանել, իհարկե դա այդպես չէր: Ավելի շատ մեր իրավասությունները սահմանափակ էին, և մենք շատ ապացույցներ չունեինք: Իսկ մնացած բոլոր դեպքերով մենք միշտ էլ հաղթել ենք դատարաններում:

– Հավասար մրցակցային դաշտ ապահովելու մասին վարչապետի հայտարարությունից հետո դուք Ձեր գործունեության մեջ ի՞նչ եք փոխել, որ առավել հավասար մրցակցություն ապահովվի:

– Մենք մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք կառավարության ծրագրով ամրագրված խնդիրներն իրագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում