Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Հայաստանի միացումը ԵՏՄ-ին չպետք է փչացնի ռուս-ադրբեջանական հարաբերությունները. Գևորգ Միրզայան

Մոսկվայի խնդիրը մեկն է՝ Հայաստանի միացումը եվրասիական պրոյեկտներին չպետք է փչացնի ռուս-ադրբեջանական հարաբերությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էքսպերտ» ամսագրի արտաքին քաղաքական հարցերով հատուկ թղթակից, վերլուծաբան Գևորգ Միրզայանը՝ անդրադառնալով օրերս Սոչիում կայացած ԵՏ հանձնաժողովի նիստի արդյունքներին և տեսակետներին, թե Ռուսաստանը միտումնավոր է ձգձգում եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին Հայաստանի միացման գործընթացը:

Նա նշեց, որ Ռուսաստանը շահագրգռված չէ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին Հայաստանի անդամակցության ձգձգմամբ: Ըստ նրա՝ դա փաստ է, քանի որ ՄՄ-ն և ընդհանրապես ողջ եվրասիական ինտեգրացիայի թեման Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական առանցքային նպատակներից ու խնդիրներից է, ուստի նա չի փորձի տապալել սեփական պրոյեկտները: Սակայն, ըստ Միրզայանի, այլ հարց է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի անդամակցության գործընթացը փչացնի ռուս-ադրբեջանական հարաբերությունները:

«Ուստի եվրասիական պրոյեկտներին միանալու համար Հայաստանը պետք է կատարի Ղարաբաղի հետ կապված պայմանները, որոնք թելադրվում են Ռուսաստանի և եվրասիական մյուս երկրների կողմից, և որոնք բավականին ադեկվատ են: Ուստի որևէ մեկը չի փորձելու ձգձգել, պարզապես հարցը Հայաստանի կողմից որոշակի պայմանների ընդունման մասին է: Հարցն այն է, որ Հայաստանի միացումը եվրասիական պրոյեկտներին պետք է առավելագույնս անցավ լինի տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի համար: Ռուսաստանը չի ձգձգում Հայաստանի անդամակցության գործընթացը, քանի որ դրա ջատագովն է»,- ասաց ռուսաստանաբնակ վերլուծաբանը:

Վերջինս կասկածում է, որ մինչև հուլիսի 1-ը Հայաստանը կմիանա այդ պրոյեկտներին՝ ինչպես ասել էր Նազարբաևը, քանի որ մնացել է փոքր ժամանակ, և որքան ինքն է հասկանում՝ մի շարք հարցեր դեռ համաձայնեցված չեն: «Հայաստանը վերջնարդյունքում պետք է միանա այդ պրոյեկտներին, քանի որ այլ տարբերակներ էլ, ըստ էության, չունի: Իհարկե՝ հարց է, թե ինչպես է այդ անդամակցությունը գործարկվելու, երբ չկա սահման, բայց տարբերակներ դեռ կգտնվեն»,- ասաց Գևորգ Միրզայանը:

Նա նշեց, որ կա ևս մեկ հարց, որը բավականին կտրուկ կերպով է դրված: «Անհրաժե՞շտ է արդյոք ընդլայնել այդ պրոյեկտները, անհրաժե՞շտ է արդյոք ընդլայնվել այն երկրների հաշվին, որոնք կթուլացնեն այդ ինտեգրացիոն խմբավորումը, ինչպես Հայաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը: Ինչպես երևում է՝ ընտրությունը կատարվել է ընդլայնման օգտին, իսկ թե դրական է դա, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց Միրզայանը:

Հիշեցնենք, որ օրերս Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը խոսել է Մաքսային միությունում առկա խնդիրների ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության խոչընդոտների մասին: Նա մասնավորապես ասել է՝ եթե Հայաստանը միանա եվրասիական պրոյեկտներին, ստորագրի համաձայնագիրը, և այն վավերացվի, ապա փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որտեղ Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր, իսկ դրանք իրենց հերթին տարբերվելու են Հայաստանի ՄՄ-ի շրջանակներում պարտավորություններից: Սակայն սա հայաստանյան փորձագիտական հանրության և քաղաքական գործիչներից ոմանց շրջանում որակվում է որպես պատրվակ Ռուսաստանի կողմից ձգձգելու Հայաստանի ինտեգրացիոն գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում