Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Քոչարյանի օրոք Հայաստանի էներգետիկ հզորություններն ավելի արդյունավե՞տ են օտարվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

– Պարոն Մելքումյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման գործընթացին և ասել, թե «Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները՝ շրջանցելով խորհրդարանը»: Չէ՞ք կարծում, որ նա այնքան էլ համարժեք գնահատական չի տալիս` այն առումով, որ մեր երկրի էներգետիկ օբյեկտների մեծ մասը, օրինակ` «Սևան-Հրազդան» կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը, բաշխիչ ցանցերը և այլն, իր պաշտոնավարման օրոք են հանձնվել ռուսական ընկերություններին և նույն «կասկածելի ձևերով»:

– Ես միանշանակ համաձայն եմ Ռ. Քոչարյանի հետ, քանի որ դա ասված է պետական շահի գերակայության նպատակակետից ելնելով: Ինքս քաջատեղյակ եմ այդ գործընթացներից, թեև մասնակից չեմ եղել: Իսկ Որոտանի ՀԷԿ-ի դեպքում մի քանի թիվ ֆիքսենք, որ իրավիճակը հասկանանք: Այդ ՀԷԿ-ը մոտ 400 մեգավատտ հզորություն ունի, իսկ դա նշանակում է 1-1,2 մլրդ կվտ/ժամ տարեկան արտադրություն: Իսկ դա մեր հիդրոէներգետիկ կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսն է: Որոտանի ՀԷԿ-ը, որը երեք՝ Շամբի, Սպանդարյանի և Տաթևի ՀԷԿ-երի կասկադ է, ԽՍՀՄ-ի բացառիկ կառույցներից է, ունի ամենաբարձր ուժգնությունը: ՀԷԿ-ի բնական ռելիեֆի թեքությունն այնպիսին է, որ արտադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան: Ավելի մեծ ծախսերով «Սևան-Հրազդան» կասկադը չհամեմատենք էժան էլեկտրաէներգիա արտադրող Որոտանի ՀԷԿ-ի հետ: Եվ Որոտանի գինը շատ ավելի բարձր կարող է լինել՝ ելնելով այս բաղադրիչների առկայությունից: Երկրորդ՝ Որոտանի ՀԷԿ-ի դեպքում  ոչ թե սեփականաշնորհում է եղել, այլ, որքան հասկանում եմ, Փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օտարում: Եվ պարզ չէ, թե գումարը պետք է նստի այդ ՓԲԸ-ի հաշվին, թե` ոչ: Անհասկանալի է նաև, թե եթե պատնեշը սեփականաշնորհվում է, ջրամբարը ումն է: Նման շատ տարբեր հարցեր են առաջանում:

– «Սևան-Հրազդան կասկադ»-ը հանձնվել է ՌԱՕ ԵԷՍ-ին միջուկային վառելիքի մատակարարումից կուտակված 32 մլն դոլարի դիմաց, Հրազդանի ՋԷԿ-ի 4 բլոկները՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով անցան Ռուսաստանին, 5-րդ էներգաբլոկը՝ «Գազպրոմին» 1 տարվա գազի գինը չբարձրացնելու պայմանով և այլն: Որոտանի ՀԷԿ-ի դեպքում նախատեսված է վճարել 180 մլն դոլար: Չե՞ք կարծում, որ վերջինիս վաճառքի պայմաններն ավելի նպաստավոր են:

– Այն ժամանակների համար, օրինակ, Հրազդանի ՋԷԿ-ը շատ բարձր գնով է տրվել: 2002-2003թթ. 30-40 մլն դոլարը հիմա քանի՞ միլիոն է, կարո՞ղ եք դա համադրելի դարձնել: Եվ «Սևան-Հրազդան» կասկադի կարողությունները էապես զիջում են «Որոտանին»: Եթե ամբողջ Հայաստանի հիդրոէներգետիկան 2,5 մլրդ է, դրանից 1-1,2 մլրդ-ը միայն Որոտանինն է, 800 մլն կվտ էլ փոքր ՀԷԿ-երն են: Դե համեմատեք: Ընդամենը մոտ 400 մլն կվտ-ի տարբերության մասին է խոսքը, որը «Սևան-Հրազդան» կասկադինն է: Այս առումով կիսում եմ Ռ. Քոչարյանի հարցադրումները, դրանք կոմպետենտ և պրոֆեսիոնալ են:

– Այսինքն` Ռ. Քոչարյանի օրոք էներգետիկ օբյեկտներն ավելի՞ նպաստավոր պայմաններում են օտարվել, քան թե Սերժ Սարգսյանի օրոք:

– Դրանք համադրելի ժամանակահատվածներ չեն: Պետք է համադրելի տնտեսական միջավայրեր լինեն: Այսօրվա միջավայրը և Քոչարյանի օրոք եղած միջավայրը համադրելի չեն:  Ռ. Քոչարյանի ժամանակ ներդրումները կազմում էին մոտ 700 մլն-2 մլրդ դոլար, հիմա 140-160 մլրդ դոլար է: Հիմա մենք ունենք 60 տոկոս օտարերկրյա ներդրումների նվազում, ունենք 3,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Սրանք համադրելի ցուցանիշներ չեն: Բայց եթե նույնիսկ բերենք համադրելի դաշտի, միանշանակ պնդում եմ, որ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականության գրավականը տնտեսական աճն է և վեկտորը:

– Դուք տնտեսական աճից եք խոսում, բայց ինչո՞ւ նկատի չեք ունենում հանգամանքը, որ այն ժամանակ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ չկար:

– Իսկ այն ժամանակ մեր հարևան պետություններո՞ւմ էլ կար նման երկնիշ տնտեսական աճ: Այդ ժամանակ Վրաստան-Ադրբեջան համադրելի երկրներում կա՞ր նման աճ: Կամ նայե՞լ եք, որ մինուս 14,4 տոկոս անկում է եղել, բացի Ուկրաինայից, որտեղ 18 տոկոս անկում է եղել:

– Կարծիք կա, թե քանի որ Ռ. Քոչարյանի օրոք գրանցված այդ երկնիշ աճը փուչիկ է եղել, 2009թ. փորձել են ցուցանիշներն ավելի իրական դարձնել, որ վիճակագրական տվյալները հետագայում ավելի իրական ցուցանիշների վրա կառուցվեն: Ու հենց այդ պատճառով էլ նման կտրուկ անկում է ստացվել:

– Համաձայն չեմ: Եթե հիշում եք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնական կործանարար սխալներից մեկն այն էր, որ ճգնաժամը եղել է շինարարական փուչիկի հետևանքով: Եվ նա դրեց դիվերսիֆիկացիայի խնդիրը: Հիմա ինչու չեն խոսում այդ մասին, այսինքն` չհաջողվեց այդ դիվերսիֆիկացիան: Եվ ոչ թե Ռ. Քոչարյանը, Տ. Սարգսյանը կամ Ս. Սարգսյանն են կոճակը սեղմում և ասում դիվերսիֆիկացնում ենք, այլ Հայաստանի օբյեկտիվ տնտեսական ու սոցիալական պայմաններն են թելադրում նախադրյալները, թե որ ոլորտներն են գրավիչ: Այդ փուլի համար շինարարությունը դարձավ լոկոմոտիվ ճյուղ: Մենք ցույց տվեցինք, որ շինարարության մեջ գումարներ ներդնելը տարեցտարի շահութաբեր է դառնում: Դրա համար սփյուռքից էլ սկսեցին գումարներ ներդնել առաջնային շուկայում: Հիմա ես էլի եմ կարծում, որ շինարարությունը շատ կարևոր ճյուղերից մեկն է:

– Բայց Ռ. Քոչարյանն ինքն էլ ներգրավված էր շինարարական բիզնեսում, այդ պաճառով էլ մեծ ուշադրություն էր դարձնում այդ ոլորտի վրա:

– Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Չեմ կարող նման բան ասել, չեմ պնդում: Կարևոր չէ, թե ով ինչ է անում, կարևորն այն է, որ դրանից տնտեսությունը, պետությունը զարգանա: Եվ արդեն 6 տարի է, մենք չենք կարողանում գտնել այն ֆորմուլան, թե որն է շինարարության այլընտրանքը, որ պետք է զարգանա: 2008թ. շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 27,5 տոկոս էր, այսօր իջել է 9,5 տոկոսի:

– Այդ տարիներին նույնպես ընդդիմության ներկայացուցիչներն ու փորձագետները հայտարարում էին, որ այդ երկնիշ աճը կառուցված է շինարարական փուչիկի վրա, և որ մի քանի տարի անց այն կպայթի ու տնտեսության վրա ծանր հետևանքներ կթողնի:

– Այնպիսի բան չկա, որ մի երկրում շինարարությունը 50 տարի նույն տեմպով զարգանա: Ընդհանրապես պետության կարգավորիչ դերի խնդիրն այն է, որ որոշակի փուլում կարողանա կենտրոնացնել այդ գումարները մի ոլորտ, ասենք շինարարության ոլորտում, հետո ներդրված գումարները հոսեն հարակից ոլորտները՝ շինանյութերի արդյունաբերություն, մետալուրգիա և այլն: Եվ այդ գումարների հաշվին ապահովվի վերականգնողական աճ, բայց դա կիսատ մնաց: Է, թող պայթի, բայց չէ՞ որ ինքն այդ փուլում աշխատեց, և այդ գումարները մենք պետք է Հայաստանում պահեինք: Բայց Հայաստանում դաշտը գրավիչ չէ, և մենք ունենք ներդրումների անվտանգության ապահովման, եկամտաբերության խնդիր: Այսօր մարդիկ խոշոր բիզնես են ստեղծել, վարկեր են վերցրել և արդեն պետք է շրջանառությունը մեծացնեին, բայց շրջանառությունները կտրուկ ընկան: Եվ հիմա խոշոր բիզնեսը մնացել է մենակ, չի էլ կարողանում վաճառել և անելանելի վիճակ է ստեղծվել: Շահութաբերությունն էլ ընկել է: Մենք պետք է բանաձևը գտնենք ու դուրս գանք այս վիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում