«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

ՁԻԱՀ-ի հայկական առանձնահատկությունը. Որտեղ և ինչպես են վարակվում հայերը․ 1in.am-ի բացառիկ նախագիծը

«Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարը ներկայացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ուղիներն ու բուժման մեթոդները:

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը

ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է: Այն ախտահարում է մարդու իմունային համակարգի բջիջները՝ հանգեցնելով երկարատև քրոնիկ վարակիչ հիվանդության՝ ՄԻԱՎ վարակի:

Ի՞նչ է ՁԻԱՀ-ը

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակ հիվանդության զարգացման վերջնական փուլն է. ՁԻԱՀ՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ: ՁԻԱՀ-ը հասարակության ստվար զանգվածի հայտնի է ռուսալեզու տարբերակով՝ ՍՊԻԴ: Ըստ ՄԻԱՎ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2014 թ. Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1761 դեպք։ Առավելագույն թիվը նախորդ տարիների ընթացքում գրանցվել է 2013 թվականին՝ շուրջ 238 դեպք: Առավել մեծ է հաշվարկային թիվը՝ մոտ 3700, ինչը նշանակում է, որ վարակակիրների մի մասը տեղյալ չէ իր վարակված լինելու մասին:

ՄԻԱՎ-ի առկայության հաստատման համար անհրաժեշտ է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ համապատասխան հետազոտություն, քանի որ ՄԻԱՎ-ը արտաքին դրսևորման հստակ ձև չունի:

ՄԻԱՎ-ից մինչև ՁԻԱՀ միջինում կարող է ընկած լինել 8-10 տարի: Այս տարիների ընթացքում մարդը կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին:

Այս վիրուսի փոխանցման ու չփոխանցման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակը դեռևս բարձր չէ:

ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել՝
1. սեռական ճանապարհով՝ առանց պահպանակի օգտագործման,
2. արյան միջոցով՝ արյան փոխներարկման, թմրամիջոցների ներարկման ժամանակ օգտագործված չախտահանված ներարկիչների միջոցով,
3. մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության, ինչպես նաև մայրական կաթի միջոցով։

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում՝
1. օդի՝ հազի, փռշտոցի միջոցով,
2. ջրի՝ լողաազաններից, ջրային տարածքներից համատեղ օգտվելիս,
3. սննդի միջոցով,
4. կենցաղային առարկաներից՝ սպասքից, համակարգչից, նաև սանհանգույցից օգտվելիս։

Վերջին տարիներին Հայաստանում թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակման դեպքերի թիվը նվազել է 5 անգամ, իսկ հետերոսեքսուալ ճանապարհով վարակման դեպքերն աճել են 2,5 անգամ: Այսինքն՝ գերակշռողը դարձել է սեռական ճանապարհը: Ինչո՞վ է սա բացատրվում։

Հետաքրքիր է, որ սեռական ճանապարհով վարակվածների մոտ 95 տոկոսը վարակվում է ՌԴ-ում: Այստեղ մեծ է նաև իրազեկվածության պակասի դերն ու երբեմն նույնիսկ իմացածի չկիրառումը: Այսպիսով՝ 58 տոկոսը կազմում են միգրանտները, որոնք վարակվում են դրսում, իսկ 17 տոկոսը նրանց զուգընկերները, որոնք վարակվում են իրենց միգրանտ կողակիցներից:

Ցավոք, այս հիվանդությունը դեռևս վերջնական բուժման ենթակա չէ: Սակայն ներկայումս, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս կիրառվում է հակառետրովիրուսային բուժման եղանակը: Բացի հակառետրովիրուսային բուժումից, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեջ մեծ նշանակություն ունեցավ Արմենիկում դեղամիջոցի կիրառումը։ Այն սկսել է կիրառվել 1998 թվականից ի վեր:

Արմենիկում դեղամիջոցի կլինիկական փորձարկումներին մասնակցել են ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրյա փորձագետներ։ Ներկայումս դեղամիջոցի առավել արդյունավետ օգտագործման նպատակով հետազոտությունները շարունակվում են։ Նպատակը Արմենիկումի և հակառետրովիրուսային բուժման միաժամանակյա օգտագործումն է:

ՁԻԱՀ կարգավիճակով հղի կանաց համար չափազանց կարևոր է բուժումը։ Պետք չէ մտածել, որ ՁԻԱՀ-ը բնորոշ է միայն մարմնավաճառներին ու թմրամոլներին: ՄԻԱՎ վարակակիր կարող է լինել յուրաքանչյուրը՝ անկախ տարիքային, սեռային և կրոնական պատկանելությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում