Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Ռիսկս ռիսկիդ վնաս չէ

Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին որոշ քաղաքական ուժերի արձագանքները հիշեցնում են սև հումորի ժանրից մի անեկդոտ, երբ հիվանդանոցում մահամերձ հիվանդին բժիշկը ցեխի վաննաներ է նշանակում: Հիվանդի հարցին` կօգնի՞, նա պատասխանում է՝ ոչ, պարզապես կամաց-կամաց հողին կվարժվես:

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարներն էլ, ըստ էության, կարող են սև հումորի շարքից լինել` հաշվի առնելով նրա նախագահության տարիները, այդ տարիներին Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքի աղճատման, Հայաստանում օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացությունների բազմաթիվ ոտնահարման՝ անօրինականությունների ինստիտուցիոնալացման իրողությունները: Եվ նրա հարցազրույցից հետո որոշ արձագանքներ, ըստ էության, կարծեք թե հիշեցնում են ժողովրդին այդ վերադարձին վարժեցնելու փորձեր:

Իրականում, սակայն, այստեղ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ: Եթե գնահատում ենք ստեղծված իրավիճակում սուբյեկտների ռիսկերը, ապա արձանագրում ենք, որ Քոչարյանի անվան շուրջ այդ ակտիվությունն ու նրան, այսպես ասած, կամաց-կամաց ռեաբիլիտացնելու ջանքերը ամենանվազ ռիսկայինն են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար: Սերժ Սարգսյանի համար այս գործընթացը ձեռնտու է այն իմաստով, որ նա Քոչարյանին կարող է դարձնել, այսպես ասած, մի ֆիգուր, որի վերադարձով անընդհատ կարող է շանտաժի ենթարկել հասարակությանը:

Միևնույն ժամանակ էլ, Սերժ Սարգսյանն ինքը այնքան ապաշնորհ է կառավարում և ներքին, և արտաքին հարցերում, որ Քոչարյանը դեմ չի լինի նման անտաժի առարկա դառնալ, քանի որ դա նաև կարող է աշխատել լավագույն գովազդը հակագովազդն է տարբերակով: Ում հանդեպ Սերժ Սարգսյանն է հակագովազդ կիրառում, դա կարող է հավասարազոր լինել գովազդի, նույնիսկ Քոչարյանի դեպքում: Այսպիսով, ներքին իմաստով երկուսի համար էլ իրավիճակը ամենաքիչ ռիսկայինն է:

Ներքին տեսանկյունից իրավիճակը ռիսկային է ՀԱԿ-ի համար, որը ընդհանրապես կհայտնվի ԲՀԿ-ի «կույրաղիքի» դերում: Խնդիրն այն է, որ Քոչարյանի ռեաբիլիտացիան շատ դանդաղ է ընթանում է, և սա ՀԱԿ-ին մի կողմից հնարավորություն չի տալիս դժգոհություն և պահանջներ ներկայացնել ԲՀԿ-ին, մյուս կողմից էլ ըստ էության կարող է հետո կանգնեցնել փաստի առաջ, երբ արդեն շատ ուշ կլինի քննադատելու և խանգարելու փորձերը: Առավել ևս, որ ՀԱԿ-ում կարծեք թե նման ցանկություն գոնե վերին էշելոնի մակարդակում չկա, ինչի մասին է վկայում այն, որ ավելի ներքև կանգնած գործիչների քննադատական գնահատականները նրանց անպաշտպան են թողել քոչարյանական և ԲՀԿ-ական քարոզչամիջոցների դեմ: Սա էլ իր հերթին կարող է բերել ներքին երկպառակությունների ՀԱԿ-ում:

Ռիսկերի գնահատման առումով հետաքրքրական է արտաքին հարթությունը, հատկապես այն առումով, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է հանդես գալիս Որոտանում ամերիկյան ներկայությանը: Նա, ըստ էության, փորձել է տեղ թողնել` հայտարարելով, որ միակ դրականն ամերիկյան ներդրումներն են այդ գործարքում: Բայց ակնհայտ է, որ այդ դրականն են հենց քառյակն ու Քոչարյանը դնում հարվածի տակ իրենց պահանջով: Այստեղ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը ռիսկի է ենթարկում որպես հնարավոր քաղաքական գործոն հարաբերություններն ԱՄՆ ուղղությամբ: Սակայն, մյուս կողմից, եթե Սերժ Սարգսյանը չի կարողանում պահպանել գործարքը, նա ևս ռիսկի է ենթարկվում այս ուղղությամբ: Այսինքն` դրված պահանջը առաջացնում է երկուստեք ռիսկ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ Հայաստանում ոչ ոք, առավել ևս Քոչարյանն ու Սարգսյանը ներկայումս ունակ չեն ռիսկային խաղի: Այս ուղղությամբ ռիսկերի գնահատումը գրեթե ավելորդ է, գոնե առայժմ: Իսկ որոշիչը, էլի առայժմ, այս ուղղությունն է, ինչը ներկայիս դրությամբ ընդունված ու ճանաչված է նաև Արևմուտքում: Այս տեսանկյունից, արտաքին աջակցության առումով ընթանում է ոչ թե հակադիր խաղ, այլ պայքար համակրանքի համար: Հարց է առաջանում, թե ինչ ազդեցություն ունի ներքին համակրանքը, կամ Քոչարյանի ու Սարգսյանի դեպքում՝ ներքին հակակրանքը, այսինքն` հասարակության բացասական վերաբերմունքը երկուսին էլ: Այստեղ նրանք ակնհայտորեն չունեն լուծումներ ու չունեն նաև լուծումների ցանկություն: Նրանք լուծումներ առայժմ փնտրում են միայն արտաքին դաշտում` այդ դաշտը դիտարկելով ներքին խնդիրների ինքնըստինքյան լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում