Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մանախը հացադուլ է սկսել. Հայկ Հարությունյանն արգելել է նրան տեղափոխել հիվանդանոց վիրահատության

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ Մանախ մականունով, այսօր առավոտից անժամկետ հացադուլ է սկսել: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, վիրահատության անհրաժեշտություն կա, սակայն նրան չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց:

«Իրեն դեռ 2 ամիս առաջ պետք է բերեին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Արթուրը առողջական լուրջ խնդիրներ ունի, թոքերն են վատ: Շտապ վիրահատության կարիք ունի, բայց դիտավորյալ նրան չեն տեղափոխում հիվանդանոց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանախի մորաքույրը՝ տիկին Սուսանան: Նա հավելեց, որ երկար բանակցություններից հետո Արթուրի անունը ընդգրկվել էր ցուցակում, և նրան օրերս պետք է տեղափոխեին հիվանդանոց, սակայն վերջին պահին քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը ցուցակից հանել է Արթուրի անունը և ասել, թե նա պետք է քաղաք չմտնի: Արթուրի վիրահատությանը խոչընդոտել են նաև բուժվարչության պետ Ա. Սարկիսովը և արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Մ. Մինասյանը:

Մորաքրոջ խոսքերով՝ Արթուրի հանդեպ այս վերաբերմունքը պայմանավորված է նրա վերջին հրապարակումներով: Մասնավորապես, երբ սկսեց պահանջել, որ հոկտեմբերի 27-ի գործով մասնագիտական հանձնաժողով կազմվի, և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ապացույցներ ներկայացնել: «Այդ հրապարակումներից հետո մարզային դատախազությունից գնացել են մոտը, խոսել են հետը, ասել են՝ թող ոչ մի բան էլ չգրվի, դու կգնաս վիրահատության, սակայն վերջին պահին վարչության պետն էլի իր արածը արել է»,- ասաց մորաքույրը՝ հավելելով, որ Արթուրը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ իր պահանջը չի բավարարվել, և նրան չեն տեղափոխել վիրահատության:

Նշենք, որ հացադուլի մեջ գտնվող Մանախին այսօր այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում