Վրաստանի կառավարությունը հայտարարել է Քութաիսի օդանավակայանի կառավարման փաթեթի վաճառքի նախնական մրցույթ` 1 լարի (58 ցենտ) սիմվոլիկ գնով, այն պայմանով, որ օդանավակայանում էժան և բարձրորակ ծառայություններ կապահովվեն:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այն ընկերությունը, որը ձեռք կբերի օդանավակայանի կառավարման իրավունքները, պետք է ապահովի եվրաստանդարտներին համապատասխանող զարգացած ենթակառուցվածքներ` ցանկացած եվրոպական փոքրածավալ բյուջեով ավիաընկերության ծառայությունների մատուցմամբ, որի ուղևորատարողությունը կկազմի տարեկան 20 միլիոն մարդ: