Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Զոհված զինծառայողի ընտանիքը ապրում է հողի վրա՝ կիսակառույցի մեջ, իսկ հայրը կալանավայրում է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհված զինծառայող Արմեն Ավետիսյանի հարազատները, ընկերները, համագյուղացիները վաղ առավոտից դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի դիմաց սպասում են փորձաքննության արդյունքներին: Հարազատները տեսախցիկի առջև խոսելուց կտրուկ հրաժարվեցին, բայց զրույցի ընթացքում նշեցին, որ եկել են Գավառից՝ համապատասխան մարմիններից իմանալու, թե ինչ հանգամանքներում է սպանվել Արմենը:

Հարազատների հետ դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի դիմաց են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցներ, որոնք զրուցում են, փորձում հանգստացնել մահացած զինծառայողի հարազատներին, որոնք ժամեր շարունակ հուզված պատասխանի են սպասում:

Մահացած զինծառայողը Նորադուս գյուղից էր: Նրա ընկերները «Առաջին լրատվական»-ին պատմեցին. «Նա սոցիալապես անապահով ընտանիքից էր, գյուղացիներն են միշտ օգնել՝ ով ինչով կարողացել է: Պատկերացրեք, հողի վրա, ուրիշի կիսակառույցի մեջ են ապրում»:

Ընկերները նաև պատմեցին՝ Արմենի հայրը այժմ գտնվում է կալանավայրում, մայրը վշտից տեղը չի գտնում: Արմեն Ավետիսյանը իրենից փոքր եղբայր ունի, որը հիվանդ է և օգնության կարիք ունի: Արմենի մասին ընկերները հպարտությամբ են խոսում, ասում են՝ մինչ բանակ գնալը ամեն ինչ արել է՝ հող է մշակել, օգնել համագյուղացիներին, որպեսզի չքավորության մեջ գտնվող իր ընտանիքին օգնի:

Համագյուղացիները նաև «Առաջին լրատվական»-ին պատմեցին՝ չնայած նրան, որ ընտանիքը սոցիալապես ապահով չի եղել, ոչ մի սոցիալական ծրագրից չի օգտվել: Նրանք շարունակ պնդում էին՝ բոլոր համագյուղացիների համար Արմենը որդու պես է եղել՝ կորցրել են զուսպ որդու, իսկ ընկերները՝ հավատարիմ, նվիրված ընկերոջ:

Նրանց խոսքով՝ ցավալին այն է, որ իրենց դեռևս մահվան հանգամանքները չեն հայտնում: Ընկերները խոսել են մահացած զինծառայողի հետ դեպքից ժամեր առաջ, սակայն առայժմ չեն ուզում ներկայացնել իրենց տեսակետը մահվան հանգամանքների մասին, սպասում են գործի ընթացքին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ Արմեն Ավետիսյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում