«Երբ քառյակը ներկայացրեց իր 12 կետերը՝ շատերը զարմացան, թե այդ ինչ անհեթեթեթ, պոպուլիստական կետեր էին, իսկ հիմա փաստորեն բացահայտվեց․ այդ կետերը գրված էին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում և տվել էին քառյակին՝ ասելով, թե տարեք, դրանք տվեք կառավարությանը, ես ձեր հետևից գալիս եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ասաց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետի խոսքով՝ դրանք այնպիսի կետեր են, որոնք կարող են երկրում մեծ ռեզոնանս ունենալ, բայց միաժամանակ էկական հարցեր չեն լուծում․ «Դրանք այնպիսի պոպուլիստական կետեր են, որոնցով Քոչարյանը ենթադրում է վերադառնալ քաղաքականություն՝ քառյակի վրա հեծած»:
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն արտահերթ զարգացումների միջոցով:
Հարցին, թե Մարտի 1-ի հանգամանքը չի՞ խանգարի Հայ ազգային կոնգրեսին՝ Քոչարյանի հետ համագործակցելու համար, Ենոքյանն ասաց․ «Հիմա մենք տեսնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսը ղեկավարվում է ԲՀԿ-ի կողմից, իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ վաղուց գիտենք, որ Քոչարյանի կողմից է վերահսկվում: Մարտի 1-ի մասին էլ Կոնգրեսը մե՛կ մոռանում է, մե՛կ հիշում: Եթե Կոնգրեսը մոռացել է այն մասին, որ իրենք ժամանակին պահանջում էին Քոչարյանի հրաժարականը, իսկ հիմա քառյակի մեջ լինելով՝ համարում է, որ այդ կերպն է ճիշտ, ասելու այլ բան չկա, այդ կերպը Քոչարյանի ստեղծած ընդդիմությունն է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: