Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վտանգ չի տեսնում, որ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումներին, պաշտոնական միջոցառումներին հատկապես արտաքին գործերի նախարարությունը թարգմանություն չի ապահովում, միջոցառումներն ընթանում են «ռուսաց լեզվով»:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ բազմաթիվ կոնֆերանսներ, սեմինարներ են լինում, որոնց մասնակցում են պետական պաշտոնաներ, հանդիպումը ընթանում է անգլերենով, բայց չի ապահովվում զուգահեռ թարգմանություն: «Ռուսերենն ավելի ցայտուն է երևում, որովհետև պաշտոնյաների մեծ մասը գիտի»,- ասաց նախարարը: Կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձոեռնարկի այս ուղղությամբ հարցին Ա.Աշոտյանը պատասխանեց. «Ուղիղ կարդացեք օրենքը, մենք այս մասով որևէ գործառույթ չունենք: Մյուս կողմից՝ ծայրահեղական, էմոցիոնալ երանգ չպետք է հաղորդել նման քննարկումներին. օրենքի խախտում չկա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հարցը պետք է լրատվամիջոցները փորձեն ուշադրության կենտրոնում պահել: