Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում

Անչափահաս Կարենի կատակով ապտակը Ջոնը չմարսեց․ Մի քանի ժամից Կարենը սպանվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Ջոն Խալաթյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ երկրորդ կուրսեցի 18-ամյա Ջոն Խալաթյանը 2013 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 14-ի սահմաններում պետական ճարտարագիտական համալսարանի բակում փոխադարձ կատակների կապակցությամբ վիճաբանել է անչափահաս ուսանող Կարեն Մարգարյանի հետ:

Վերջինս ապտակել է Ջոնին:

Ջոնը, այդ ապտակից իրեն նվաստացած զգալով, գնացել է տուն, վերցրել ծալովի դանակը և դուրս եկել բակ: Նա գիտեր, որ Կարենը հաճախ է այցելում Ջրվեժի Մայակ թաղամասի այդ բակ, որտեղ նրա հորաքույրը խանութ-տաղավար ունի:

Ջոնը տաղավարի հարևանությամբ տևական ժամանակ գնացել-եկել ու սպասել է Կարենին: Երբ տեսել է նրան, կանչել է շենքի մուտք:

Կարենը գնացել է: Ժամը 16-ն անց 10 րոպեին շենքի մուտքում Ջոն Խալաթյանը կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով 2 անգամ հարվածել է անչափահաս Կարեն Մարգարյանի որովայնի առաջնային պատին:

Վիրավոր Կարեն Մարգարյանը դուրս է եկել մուտքից, վազել դեպի հորաքրոջ տաղավարն ու վայր ընկել տաղավարի հատակին: Նրան նստեցրել են աթոռին, հետո տաքսիով տեղափոխել են հիվանդանոց, բայց ստացած վերքերից Կարենը հիվանդանոցում մահացել է ժամը 17-ն անց 40 րոպեին:

Ջոն Խալաթյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Ջոն Խալաթյանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, թե տուժողին ճանաչել է որպես թաղի տղա ու իրենց համալսարանի ուսանող:

Փոխադարձ կատակներ անելու պատճառով ունեցել են տարաձայնություններ:

Դեպքի օրն ինքը սովորականի պես դասի է գնացել, հետո դուրս է եկել քայլելու, պատահաբար հանդիպել է Կարենին: Նրա հետ մի քանի անծանոթ տղաներ են եղել: Մտածել է, թե դա հարմար առիթ է Կարենի հետ հաշտվելու համար, մոտեցել է, սկսել է խոսել, բայց Կարենն իրեն նորից վիրավորել է, իրենց միջև քաշքշուկ է առաջացել: Վնասվել է իր ոտքը: Ինքը հեռացել է:

Նույն օրը իր ընկեր Աշոտի նախաձեռնությամբ համալսարանի ակումբում հանդիպել է Կարենին, հաշտվել նրա հետ, վերադարձել է տուն:

Որպեսզի տանը չհասկանան, որ ինքը կռիվ է արել, անմիջապես փոխել է շորերը:

Իջել է բակ, կանգնել է իրենց մուտքի մոտ: Ծխել է:

Այդ օրը մայրն անհանգիստ է եղել, անընդհատ զանգահարել է իրեն: Ինքն ասել է, թե գլուխը ցավում է:

Այդ ժամանակ անցել է Կարենը, իրեն տեսնելով՝ հարցրել է. «Արա՛, էս հլը սա՞ղ ես»: Նա մտել է հորաքրոջ կրպակ:

Քիչ հետո դուրս է եկել, մոտեցել իրեն, ասել, թե խոսելու բան կա: Ինքը մտածել է, թե ամեն ինչ նորմալ է, մտել է մուտք, իր հետևից մտել է նաև Կարենը: Նա ձեռքերով ուժեղ սեղմել է իր վիզը, իրեն էլ սեղմել է պատին ամրացված փոստային արկղերին:

Ինքը մեջքի հատվածում ցավ է զգացել: Ազատվելու այլ հնարավորություն չգտնելով՝ գրպանից հանել է ծալովի դանակն ու մի անգամ հարվածել Կարենին: Չի ցանկացել նրա փորին խփել: Իր նպատակը եղել է Կարենի ձեռքերից ազատվելը:

Դանակը հատուկ չի վերցրել: Այդ դանակը դեռ 8 տարեկանից իր մոտ է եղել: Ինքը միշտ այն թաքցրել է:
Հարվածից հետո Կարենը կռացել, հետո փախել է:

Ինքն էլ վախեցած է եղել, նույնպես փախել է, պատահական տաքսիով ցանկացել է հիվանդանոց գնալ, բայց գումար չի ունեցել, գնացել է Կոմիտաս՝ հոր շենքի մոտ, հորից տաքսուն վճարելու գումար է վերցրել:

Հորը պատմել է կատարվածի մասին: Հայրը բարկացել է, ինքն էլ վրդովվել ու հեռացել է:

Չի հիշում՝ դանակն ուր է գցել:

Հետո հայրը զանգել է, ինքը գնացել է նրա տան մոտ, այնտեղից իրեն տարել են ոստիկանություն:

Կատարածի համար զղջացել է, չի ցանկացել սպանել Կարենին, ցանկացել է ծանր վնասվածք պատճառել, որ կարողանա ազատվել նրա ձեռքից:

Դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալի ցուցմունքը:

Ըստ տուժողի հորաքրոջ՝ վնասվածք ստանալուց հետո Կարենն իրեն ասել է. «Հորքուր, ոչ մեկին չասես, Ջոնը կանչեց մուտք, միանգամից դանակով խփեց ու ասաց՝ դե գնա մեռի»:

Որ տուժողը Ջոն Խալաթյանի պարանոցը չի սեղմել, հաստատվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ Ջոն Խալաթյանի պարանոցի ու գոտկային շրջաններում վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Ջոն Խալաթյանը դիտավորությամբ սպանել է անչափահաս Կարեն Մարգարյանին:

Մեղադրողը միջնորդել է Խալաթյանին դատապարտել 13 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Ջոն Խալաթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 11 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի նոյեմբերի 21-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում