Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

«ՕՎԻՐ»-ում փոփոխությունները շատ արագ նկատելի կլինեն. Միշա Սարդարյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, կառուցվածքայինից բացի, եղան նաև կադրային փոփոխություններ: Ոստիկանապետի հրահանգով, նշված վարչությունում իրականացված ստուգումներից  և հայտնաբերված խախտումներից հետո վարչության պետ Նորայր Մուրադխանյանն իր երկու տեղակալների և մի շարք այլ աշխատակիցների հետ ազատվեց աշխատանքից: Փոխարենը անձնագրային և վիզաների վարչության նոր պետ նշանակվեց ոստիկանության շտաբի պետի տեղակալ, շտաբի տեսչության պետ Միշա Սարդարյանը, ով և գլխավորել էր ՕՎԻՐ-ում իրականացված ստուգումները: Օրերս էլ անձնագրային բաժնի պետ Գայանե Զարգարյանն ու Վիզաների և օտարերկրյա քաղաքացիների բաժնի պետ Արթուր Սահակյանը նշանակվել են վարչության պետի տեղակալներ: Կադրային փոփոխություններից հետո փոխոստիկանապետ, այս վարչության կուրատոր Արթուր Օսիկյանը նաև խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ իջեցրել՝ լինել առավելագույնս հետևողական խախտումներն ու թերացումները վերացնելու և դրանք չկրկնելու հարցում՝ քաջ գիտակցելով, որ եթե կրկնվեն այդ խախտումները, ապա հաջորդ հեռացողը ինքն է լինելու: Վերջին փոփոխությունների հետ կապված՝ «Առաջին լրատվականը» զրուցեց Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետ Միշա Սարդարյանի հետ:

12ovir_010

-Պարոն Սարդարյան, դուք գլխավորում էիք ՕՎԻՐ-ում իրականացվող ստուգումները: Կմանրամասնե՞ք՝ ինչ խախտումներ եք հայտնաբերել և ինչու հենց ձեզ վստահվեց վարչության պետի պաշտոնը:

– Հիմնական թերությունները աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք էին: Ուշացվել էին դիմումների քննարկման ժամկետները և նման կարգի այլ թերություններ:

-Պարոն Սարդարյան, այդ ստուգումներից հետո կարծիք հնչեց, որ դուք, լինելով ՕՎԻՐ-ի նախկին աշխատակից, շատ լավ գիտեիք, թե որտեղ են խախտումները, և  դրանք հայտնաբերելը ձեզ համար դժվար չէր: Դա՞ էր պատճառը, որ հենց ձեզ վստահվեց Մուրադխանյանի պաշտոնը:

-Այո, ես նախկինում եղել եմ անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, և հաշվի առնելով, որ ես ոստիկանությունում ղեկավարել եմ, եղել եմ շտաբի պետի տեղակալ և տեսչական վարչության պետ, ապա իմ գլխավորած վարչության գործառույթի մեջ մտնում է հանրապետության տարածքային բաժինների, վարչությունների օպերատիվ, ծառայողական, կազմակերպչական գործունեության ստուգումը բոլոր տեղերում: Այնպես որ, զարմանալի ոչինչ չկա:

եր ղեկավարած վարչությունում նաև կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին: Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ փոփոխությունները, և ինչո՞ւ նորից վերադարձանք հին համակարգին:

-Այո, ոստիկանության պետը կառուցվածքային փոփոխություններ իրականացրեց, և հիմա տարածքային անձնագրային ծառայությունները երկակի ենթակայություն են ունենալու: Ենթարկվելու են տարածքային ոստիկանության բաժնի պետերին, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ղեկավարությանը: Այս փոփոխությունները իրականացվեցին հսկողության համար, քանի որ տեղերում   ոստիկանության բաժնի պետերը նույնպես պետք է հսկողություն իրականացնեն անձնագրային բաժինների վրա: Մեր վարչությունն այդպիսի հնարավորություններ չունի, որ լինելով Երևանում, հսկողություն իրականացնի ասենք Մեղրիում կամ Տավուշի մարզում: Իսկ այսպիսով երկնակի հսկողություն կիրականացվի: Բացի այդ, նաև քաղաքացիների սպասարկման առումով է դրական: Եթե ժամանակին քաղաքացիների դիմումներին ընթացք չտրվի, կամ այլ խնդիրներ առաջանան, ապա այսպիսով արդեն կա ղեկավար, ով պատասխանատու է առաջացած խնդիրների համար: Մենք վերլուծություն արեցինք և եկանք հետևության, որ այս համակարգն ավելի լավն է: Ճիշտ է, դա չի նշանակում, որ նախկինում ճիշտ աշխատանք չի կատարվել, բայց այս նոր մոդելն ավելի արդյունավետ կլինի: Այս մոդելն ավելի արդյունավետ կլինի նաև կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, քանի որ այսպիսով հսկողությունը, կրկնում եմ, կրկնակի է՝ ոստիկանության տարածքային բաժնի պետ և մարզային վարչության պետ:

Ձեր նշանակումից հետո կադրային նոր փոփոխություններ կլինե՞ն  անձնագրային և վիզաների վարչությունում: Ազատվելո՞ւ եք Մուրադխանյանի կադրերից և ձևավորելու ձեր թիմը:

-Այստեղ նոր թիմի հարց չկա, ես նման մոտեցումը չեմ հասկանում: Կադրային փոփոխությունները ոստիկանապետի հրամանով եղել են: Նախկինում անձնագրային և վիզաների վարչությունում երկու բաժնի պետեր նշանակվել են վարչության պետի տեղակալներ, ովքեր փորձառու մասնագետներ են: Երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ և կարող եմ ասել, որ չեմ կասկածում, որ շատ արագ անձնագրային և վիզաների վարչությունում փոփոխությունները նկատելի կլինեն:  Ինչ վերաբերում է կադրային այլ փոփոխություններին, ապա այդպիսիք չեն լինի: Ով իր գործառութային պարտականությունները բարեխղճորեն կատարեց՝ կմնա իր տեղում:

– Իսկ ի՞նչ հանձնարարականներ է տվել փոխոստիկանապետ Օսիկյանը խորհրդակցության ժամանակ:

-Նա ընդգծեց, որ պետք է բարձրացնել աշխատանքային և կատարողական կարգապահությունը, քաղաքացիների գործերը, դիմումները ժամանակին քննել: Հիմնականում սա էր ասելիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում