Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվում է Արթուր Պողոսյանի գործի դատական քննությունը:
Երևանի բնակիչ Արթուր Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2014 թվականի հունվարի 17-ին Երևանի «Նյու Յորք» բարի թիվ 2 առանձնասենյակում Շիրակի մարզի բնակչուհի Ա.-ի նկատմամբ բռնություն է գործադրել ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել հետը:
Նախկինում չդատված ամբաստանյալ Պողոսյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: