Wednesday, 05 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Ներքին ուժի արտաքին խթանիչները

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ցույցի ընթացքում ոստիկանության ուժային գործողությունները Հայաստանում կարծեք թե արդիականացրին առերևույթ մոռացության մատնված կամ հետին պլան մղված մի թեմա՝ իշխանությունների ուժային բնույթը, Հայաստանի իշխանական համակարգի ռեպրեսիվ բնույթը, բիրտ ուժի քաղաքականությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի իշխող համակարգի միակ հավատամքը:

Վերջին տարիներին համակարգը կարծեք թե հրաժարվել էր այդ հավատամքից, ուժի կիրառումից և փորձում էր խնդիրները լուծել այլ գործիքներով: Ինչո՞ւ է հանկարծ վերադարձ կատարվում «հնին», կամ ինչո՞ւ հանկարծ ավանդականը, որ հետին պլան էր մղվել, բերվում է առաջ: Այս իրավիճակը հասկանալու կամ դրան հնարավորինս մոտենալու համար արժե նկատի ունենալ զուգահեռ ծավալված մի քանի իրողություն:

Սերժ Սարգսյանը գնացել էր ներքին զորքերի նոր շենքի բացմանն ու նրանց, այսպես ասած, ցուցադրական վարժություններն էր դիտում, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել և ըստ էության` իր աջակցությունը հայտնել ոչ իշխանական քառյակին: Քառյակը դրանից առաջ 12 կետերն էր ներկայացրել, իսկ Սերժ Սարգսյանն ավելի առաջ մերժել էր այդ կետերի կիրառումը: Իսկ այդ ընթացքում էլ ձգձգվում էր Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը:

Այս գործոնը կարող էր ունենալ առանցքային նշանակություն, քանի որ ոչ իշխանական ուժերի մոտ կարող էր տպավորություն թողած լիներ, որ Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է Սերժ Սարգսյանի հանդեպ Ռուսաստանի, ավելի ճիշտ Պուտինի անվստահության հետևանքով: Նման անվստահության դրսևորում գնահատվեց Աստանայի գագաթնաժողովում Նազարբաևի հայտնի ելույթը, որն ըստ հայաստանյան գնահատականների մեծ մասի՝ չէր կարող առանց Պուտինի իմացության լինել: Չի բացառվում, որ հենց դրա համար իշխանությունները, որ նախ կարծեք թե գոհունակությամբ էին ընդունել քառյակի 12 կետերը, հանկարծ շրջվեցին, և Սերժ Սարգսյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ իր հետ այդպես չխոսեն:

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսեց Լավրովի Բաքու կատարած այցին զուգահեռ, որտեղ հաջորդ օրը հայտարարվեց, որ Ղարաբաղի խնդիրն ու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը միմյանց հետ կապված չեն: Սա Սերժ Սարգսյանի համար համեմատաբար դրական զարգացում էր, ինչն էլ երևի թե նրան ստիպեց ինքնավստահ զգալ և ներսում էլ անցնել, այսպես ասած, կորսված դիրքերի վերականգնմանը: Կոշտացվեց հռետորաբանությունը քառյակի պահանջների հանդեպ, հետո ոստիկանական ցուցադրություններ, իսկ հետո նաև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին զուգահեռ` ուժի կիրառում Սարյան փողոցում:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի այդ բողոքը այն բողոքը չէր, որ հարկավոր էր ճնշել այդպիսի ուժով: Հայաստանում եղել են ավելի ուժգին ակցիաներ, սակայն այդպիսի ճնշում չի եղել: Այսինքն` ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն ուզում էր ուժ ցույց տալ` ապացուցելու համար, որ իրականում Պուտինի անվստահության հարց չկա, և ինքն առաջվա պես ամուր է տիրապետում դրությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանում ուժի կիրառումը առանձնահատուկ մեսիջ է ոչ միայն դիրքերի ամրության, այլ նաև Ռուսաստանի «դոբրոյի» իմաստով: Իսկ մենք գիտենք, թե Հայաստանի քաղաքական դաշտում այդ «դոբրոն» ինչ կենսական «արժեք» է:

Եթե Հայաստանում ուժ է կիրառվում, ուրեմն կիրառողն ունի Ռուսաստանի իշխանության համաձայնությունը: Առանց դրա Հայաստանում ուժ չի կիրառվի: Եվ եթե Սերժ Սարգսյանը ուժ է կիրառում, այսպես ասած, «հարթ տեղում», ուրեմն նպատակը ընդամենը Ռուսաստանի աջակցության ցուցադրումն է, այսինքն` ցուցադրումն այն բանի, որ Ռուաստանը թույլ է տվել հարկ եղած դեպքում ուժով պահել իր իշխանությունը: Ընդ որում` այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ շատ կարևոր հանգամանքի վրա:

Մի քանի օր առաջ Հայաստանում էին ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողները, որոնք պետք է նոր զեկույց ներկայացնեին: Եվ համազեկուցողները Հայաստանում բարձրացրեցին Մարտի 1-ի չբացահայտվածության հարցը: Եվ ահա ԵԽԽՎ-ի այդ հարցի բարձրաձայնման ֆոնին իշխանությունները կազմակերպում են Սարյան փողոցի ուժի ցուցադրությունը, ինչը ըստ էության նաև մեսիջ է Եվրոպային, որ Մարտի 1-ի մասին հիշեցումներն իշխանություններին չեն վախեցնի, և իրենք մինչև հիմա էլ պատրաստ են հարկ եղած դեպքում պահել դիրքերը անգամ Մարտի 1-ի գնով:

Այդպիսով, անցնող օրերը հասարակության համար դարձան լակմուսի թուղթ այն մասով, որ Հայաստանի համակարգն, ըստ էության, կարող է փոխել «մակիաժը», բայց բուն էությունը չի փոխվել: Հետևաբար` հասարակությունը համակարգի դեմ պայքարի գործում պետք է հաշվի առնի այդ իրողությունները, հաշվի առնի նաև այն, որ ըստ էության քիչ են փոփոխություններ եղել աշխարհաքաղաքական կոնյունկտուրայում: Այդպիսով, Հայաստանի հասարակություն-իշխող համակարգ հարաբերակցությունում ուժային բալանսը պահպանվում է, հետևաբար` եթե պահպանվի հասարակական պայքարի ներկայիս դինամիկան և մեթոդիկան, ապա արդյունքները, ըստ էության, ավելին չեն լինի, քան մինչև այժմ:

Ավելին` կարելի է ասել, որ այժմ արտաքին և ներքին քաղաքական զարգացումների համադրումից, ըստ էության, պարզ են դառնում նախկին անարդյունավետությունների պատճառները, զգալիորեն հասկանալի է դառնում, թե ինչու հասարակությունը չունեցավ հաջողություն մի քանի տարի առաջ, երբ թվում էր՝ այն էլ մի քանի անգամ, որ շատ մոտեցել է հաջողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում