Չինաստանի արևմտյան Ցինհայ նահանգում տեղի է ունեցել վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ ավազամրրիկը:
Գոլմուդ, Նուոմուհոն քաղաքներում քամու ուժգնությունը կազմել է 26.3 մետր վայրկյանում. ըստ մասնագետների` վերջին 30 տարիների ընթացքում նման ուժգնության քամի չէր գրանցվել:
Այս մասին հաղորդում է չինական Xinhua գործակալությունը:
Առանձին վայրերում տեսանելիությունը չի գերազանցել 10 մետրը: Մասնագետների կարծիքով, ավազամրրիկի պատճառը սառը օդային հոսանքներն են, որոնք Ցինհայ նահանգ են ներխուժել Սինցզյան նահանգից: