Օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Բավական Խաչատրյանի գործով դատական քննությունը:
36-ամյա Բավական Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց թրաֆիքինգի և թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով, և դատապարտվեց 11 տարի 6 ամիս ազատազրկման:
Բավականը, ներկայանալով «Աննա» անունով, շահագործման նպատակով ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց ու կազմակերպել նրանց սեռական շահագործումը Արաբական Էմիրաթներում:
«Աննա»-Բավականը, ըստ դատական ակտի, թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի անդամ է եղել, այդ խմբի անդամ եղել նաև Բավականի քույրը՝ Հերիքնազը, ում «Հասմիկ» են ասել:
Թրաֆիքինգի համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտնվող այս «Հասմիկ»-Հերիքնազը հայտնաբերվել է: Նա չի ընդունում, որ թրաֆիքինգով է զբաղվել: Նրա գործով նախաքննություն է կատարվում: