Friday, 30 09 2022
Փաշինյանը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, չի բացառվում Էրդողանի հետ հանդիպումը
Փաշինյանը կոչ արեց Փելոսիի՝ Հայաստան այցին հակառուսական կոնտեքստ չտալ
Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Սահմանին մաքսային, սահմանապահ ծառայությունները կարելի է արտապատվիրակել. Փաշինյանը՝ երթուղիների ապաշրջափակման մասին
Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես ՀՀ-ի մաս. վարչապետ
ՀՀ-ն պատրաստել էր տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված նախագիծ, որը հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը. վարչապետ
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ
Մեր ջանքերն ուղղված են արցախահայության անվտանգությանն ու իրավունքների ապահովմանը
Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել. Փաշինյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին
Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին
Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, իսկ թե այնտեղ Էրդողանի հետ կհանդիպեմ, թե ոչ՝ դեռ հստակ չէ. Փաշինյան
22:00
Ստոլտենբերգը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին
Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ՌԴ կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը
Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա. Փաշինյան
Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոնը, Բրյուսելը և Մոսկվան պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյան
Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ. վարչապետ
Դա ի՞նչ խոսույթ է, ի՞նչ Արևելյան Զանգեզուր, մենք անուն ունենք անգամ նախագծին՝ Հայկական խաչմերուկ
Արցախի պետական նախարարի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ
21:00
Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում պարենային անվտանգության վատթարացման մասին
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից
Եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Նիկոլ Փաշինյան
Երկու օրից ՀՀ-ն ու Ադրբեջանը կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի առարկայական քննարկումը. Փաշինյան
20:50
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին
Ինչքան սուր է վիճակը, այդքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան
Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. Երվանդ Թարվերդյան
Դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունեցել․ Փաշինյան
Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ իրադարձությունները
Հանդիպե՞լ, ինչի՞ համար․ Փաշինյանը նախկին նախագահների հետ հանդիպման մասին

Ոճրագործին թույլ չենք տա վերադառնալ․ Սեֆիլյանը՝ Քոչարյանի մասին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Սեֆիլյանն ասաց․ «Երկրորդ նախագահ կոչեցյալին ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Մենք ցանկություն ունենք նրան լսելու մեր պատկերացրած նոր արդարադատական համակարգում: Մեր ժողովուրդը նրան հարցեր ունի տալու, թե ինչպես կարճ ժամանակում դարձավ միլիարդատեր, և գլխավորապես նրան պետք է հիշեցնենք, որ նա ոճիր է գործել ժողովրդի նկատմամբ՝ նկատի ունեմ Մարտի 1-ը: Ես այդպիսի ոճրագործներին մեկնաբանելու կարիք չունեմ և խորհուրդ կտամ, որ լուրջ մարդիկ չմեկնաբանեն այդ ոճրագործի խոսքերը»:

Մեր այն դիտարկման առիթով, թե հասարակությունը վտանգ է տեսնում, որ նա կարող է վերադառնալ քաղաքականություն՝ նույն քառյակի օգնությամբ, Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ «Մենք թույլ չենք տա, ժողովրդի օգնությամբ թույլ չենք տա: Դա ուղղակի անհնար է: Այդ ոճրագործը մեր երկրում այլևս քաղաքական որևէ պատասխանատու պաշտոն չի կարող ստանձնել: Ուրիշ հարց է, որ նրա ռեսուրսները աշխարհաքաղաքական այս կամ այն ուժն այսօր փորձում է օգտագործել, սակայն այդ մարդն այլևս որևէ լուրջ պաշտոն այս երկրում չի կարող զբաղեցնել»:

 

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում